Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կանաչապատ տարածքի փոխարեն պոլիէթիլենային տոպրակներ, սննդի մնացորդներ, օգտագործված կենցաղային զանազան իրեր… Ու դեռ առողջ հասարկություն ենք ուզում…

19:51, cuma, 05 ekim, 2012
Կանաչապատ տարածքի փոխարեն պոլիէթիլենային տոպրակներ, սննդի մնացորդներ, օգտագործված կենցաղային զանազան իրեր… Ու դեռ առողջ հասարկություն ենք ուզում…

Սա այն տեսարանն է, որն ամեն օր արթնանում ու տեսնում եմ ես մեր բնակարանի պատշգամբից: Աղբ, ամենուր աղբ. մուտքի առջև, պատշգամբի տակ, փողոցում: Մի տեսակ պարադոքսային է. ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա գտնվում է նորակառույց ու երկհարկանի հանրախանութը, առկա են բազմաթիվ սպասարկման կետեր, սրահներ, շատ է մարդկանց հոսքը: Նույն տարածքի մի կողմում զարգացում և օրեցօր նորանոր շենքների կառուցում, մյուս կողմում ` աղբ: Մայր Հայաստանի սրտից` Երևանից, ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող իմ հայրենի քաղաքում աղբահավաք մեքենան հայտնվում է լավագույն դեպքում շաբաթը մեկ, բայց աղբը կուտակվում է ժամ առ ժամ, րոպե առ րոպե: Անգամ տարածքային ինքակառավարման մարմինների ընտրությունները չփոխեցին ինչ-որ բան: Բնակիչները բողոքում են, բայց անօգուտ, քանի որ նրանց բողոքը լսող չկա… ու էլի աղբ, աղբ… Տարածվող գարշահոտությունից, ճանճերից, գիշերն այստեղ թափառող, իրենց հաչոցներով բնակչության անդորրը խանգարող շներից բացի ստեղծված է հակասանիտարական վիճակ, որի մասին, սակայն, մտածող չկա: Թե ո՞վ է երբևէ մտածել բնակչության մասին, որ այս դեպքում մտածեն… Շատ են նաև անտուն մարդիկ, որ գալիս ու քչփորում են աղբամանները, պոլիէթիլենային տոպրակները բացում, տարածում: Բայց ի՞նչ կարող ես ասել կամ անել, նրանք էլ ունեն ապրելու իրավունք ու երբեմն այդ կերպ կարողանում են իրենց պետքական ինչ-որ բան գտնել:....

Խնդիրը ցավալի է ու բնորոշ բոլոր մարզային տարածքներին, անգամ մայրաքաղաքին: Լույսի ու հույսի իմ հայրենիքը դարձել է աղբի ու ամենաթողության հայրենիք….

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3825 | 0 | 0
Facebook