Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դեկտեմբերի 11. Տանգոյի միջազգային օր

15:42, salı, 11 aralık, 2012
Դեկտեմբերի 11. Տանգոյի միջազգային օր
    
    
    

Տանգո… պար, որն իր մեջ ամփոփում է մի ամբողջ պատմություն, սեր, ատելություն, կիրք, խանդ: Այն հասարակական, ինչպես նաև հանդիսական պար է, որն առաջացել է Ռիո դե լա Պլատայում, Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում, իսկ հետո տարածվել աշխարհում:Այս պարին զուգակցվող երաժշտությունը հայտնի է որպես տանգոյի երաժշտություն: Սկզբնական տանգոն «տանգո կրիոլո» կամ «հասարակական տանգո» էր կոչվում: Այսօր տանգոյի տարբեր պարային ոճեր կան, ինչպիսիք են Արգետինական տանգո, Ուրուգվայական տանգո, Հանդիսական տանգո (ամերիկյան և միջազգային ոճեր), Ֆիննական տանգո: Շատերը իրական տանգո են համարում այն պարը, որն ամենամոտն է Արգենտինայում և Ուրուգվայում պարած սկզբնական տանգոյին: Ժամանակակից պարի հիմնական ոճերից են` «Կլուբ», «Սալոն», «Վալս տանգո», «Միլոնգա»: Տանգոյի հասարակական պարահանդեսը նույնպես անվանվում է «միլոնգա»: Պարի ձևավորման ակունքներում եվրոպական և աֆրիկական տարրեր են: Առաջին անգամ «տանգո» բառը գործածվել է 19-րդ դարի 90-ական թվականներին: Եվրոպայում պարն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում 20-րդ դարի սկզբին: Այն Արգենտինայի Բուենոս Այրեսի զարկերակն է, այնտեղ նույնիսկ տանգոյի հուշարձան կա: Դեկտեմբերի 11-ը տանգոյի արքա, արգենտինացի երգիչ ու դերասան Կառլոս Գարդելի ծննդյան օրն է, այդ պատճառով համարվում է նաև տանգոյի միջազգային օր:

Տանգոյի ամենակարևոր պայմանն այն է, որ պարը ղեկավարում է տղամարդը, եթե կինը փորձի ղեկավարել, պարը մեռնում է: Բայց ասում են նաև, որ տանգոն պար-իմպրովիզացիա է: Զույգը այստեղ մի ամբողջություն է, երկու էություն, որոնց ներսում բաբախում է մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն: Տանգո պարելիս չեն ժպտում, չեն խոսում, անգամ միմյանց աչքերի մեջ չեն նայում, իսկ պարի են հրավիրում հայացքով կամ շուրթերի թեթևակի շարժումով:

2009թ. ՅՈՒՆԵՍԿՕՆ-ն տանգոն աշխարհի մարդկային ժառանգություն է ճանաչել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5538 | 0 | 0
Facebook