Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ընտրություն

10:19, pazartesi, 17 eylül, 2012
Ընտրություն

Ի՞նչն է մեզ խանգարում սթափ ընտրություն կատարել, ի՞նչն է խանգարում հասկանալ, որ տարբերակներից մեկը միշտ լավագույնն է: Ամեն դեպքում մենք գրեթե միշտ ընտրության հնարավորություն ունենք: Այլ բան է, երբ հանգամանքների դրդմամբ տարբերակներ չենք տեսնում: Դրա պատճառ են լինում ծանր ապրումները, հոգեկան անհավասառակշռությունը, նյարդային խանգարվածությունը: Մարդ արարածը ճգնաժամային պահերին իրավիճակից դուրս գալու ընդամենը մեկ ելք է տեսնում: Սակայն ելքերը միշտ երկու և ավել են. ընտրում ենք մենք: Ավելին՝ անգամ մեր երազները նորից մենք ենք ընտրում: Ամենադժվար ընտրությունը՝ լինե՞լ թե՞ չլինել. այսինքն՝ ընտրել ապրե՞լ թե՞ մեռնել: Չէ որ սա միակ իրավունքն է, որ մերը չէ: Ինչի՞ մասին ենք մտածում, երբ կանգնած ենք դեղահաբերով լի տուփի կամ կամրջի կամ սարսափելի տեսք ունեցող որևէ սրվակի առաջ. մի՞թե մենք դրանց «լուծում » ենք անվանում: Հաստատ այն երևույթը, այն իրավիճակը, որ մեզ հասցրել է այդտեղ, նման տարբերակ չի առաջարկել: Ավելին՝ այդպիսի տարբերակ երբեք լինել չի կարող, որովհետև երբեք այդ տարբերակը հիմնավորող իրավունք մենք չենք ունենալու: Միգուցե արդարացում համարենք սոցիալական վիճակը, միգուցե անպատասխան սերը, մենակ մնալը, ծնողներից անհասկացված լինելը ու նման «դժբախտությունների» մի երկար շղթա: Պետք է հասկանալ՝ սրանք կոչված չեն մեզ ոչնչացնելու: Խիզախություն պետք չէ, ընդամենը անտարբերություն, մի քիչ արհամարանք….. Արհամարանք կյանքին, որ այն չկարողանա մեզ հաղթել, ու մեր կյանքը դասավորենք հենց ՄԵՆՔ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4308 | 2 | 0
Facebook