Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մահվանից 150 տարի անց գլխատված կարդինալը

19:57, pazartesi, 27 mayıs, 2024
Մահվանից 150 տարի անց գլխատված կարդինալը

Ֆրանսիայի ամենազոր կարդինալ դը Ռիշելիոն, որ մեծ դեր է խաղացել միապետության ամրապնդման և Ֆրանսիայի հզորացման գործում, ժողովրդական լայն զանգվածների համար ատելի է եղել: Թագավորությունը «երկաթյա ձեռքով» կառավարող այս բարձրաստիճան կրոնավորը սարսափեցրել է բոլորին: Լյուդովիկոս 13-րդի մահից հետո էլ նա չի դադարեցրել պետական իշխանության ամրապնդումը՝ երկիրը կառավարելով մեծագույն խստությամբ ու ծայրահեղ դաժանությամբ: Ահա թե ինչու նրա մահն են ցանկացել ոչ միայն Ֆրանսիայի ազնվականները, որոնց ազդեցությունը Ռիշելիոն թուլացրել է, այլև գյուղացիությունն ու քաղաքային բնակչությունը, որոնք ստիպված են եղել առավել բարձր հարկեր վճարել, իսկ նրանց ապստամբություններն արյան մեջ խեղդվել են:

Ահա թե ինչու, երբ 1642 թվականի դեկտեմբերի 4-ին ազդարարվել է Ռիշելիոյի մահվան մասին, ժողովուրդը թափվել է փողոցներ, խարույկներ է վառել և տոնանշել է ուրախալի իրադարձությունը:

Պետք է ասել, որ կոլեկտիվ ատելության այս մոլուցքը կարդինալի անձի նկատմամբ տարիների, տասնամյակների ընթացքում չի մարել: Եվ նույնիսկ հարյուր տարին դառնացած ժողովրդի հիշողությունն այդ բռնակալի մասին չի խունացրել: 1793 թվականի դեկտեմբերի 5-ին, երբ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը հաղթել էր, հեղափոխականները, ցանկանալով ամբողջովին ոչնչացնել թագավորական իշխանությանը վերաբերող ցանկացած խորհրդանիշ, գրոհով գրավել են Սորբոնի եկեղեցին, որտեղ ավելի քան 150 տարի հանգուցյալ կարդինալի մարմինն էր ննջում: Հեղափոխականները քանդել են գերեզմանը, դուրս են հանել կարդինալի ոսկորները և նրան ենթարկել են այդ տարիներին շատ մոդայիկ պատժին՝ գլխատել են: Չգոհանալով դրանով՝ նրանք մի քանի րոպե շարունակ կտրված գանգով խաղացել են որպես գնդակ:

Բոլորին հիացմունք պատճառած այդ զվարճանքից հետո փարիզցի մի առևտրական, որի անունը Շըվալ (ձի) է եղել, գանգը տարել է իր հետ: Հետագայում գանգը տասնամյակներ շարունակ ձեռքից ձեռք է անցել, և միայն 1866 թվականին վերադարձվել է իր երբեմնի հանգստավայր՝ Սորբոն:

Իսկ կարդինալի մնացյալ մասունքները, ինչպես ոմանք պնդում են, նետվել են Սեն գետը: Բայց հնարավոր է, որ դրանք, բազում այլ ոսկորների հետ, զետեղվել են Սորբոնի այրերից մեկում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
558 | 0 | 0
Facebook