Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կոմիտաս վարդապետին նվիրված համերգ-դասախոսություններ՝ Ռիգայում և Վիլնիուսում

21:39, çarşamba, 29 mayıs, 2024
Կոմիտաս վարդապետին նվիրված համերգ-դասախոսություններ՝ Ռիգայում և Վիլնիուսում
     Մայիսի 17-21-ը Բալթյան մայրաքաղաքներ՝ Ռիգայում և Վիլնիուսում տեղի ունեցան հայ երաժշտական մշակույթին և Կոմիտաս վարդապետին նվիրված համերգ-դասախոսություններ։
    
     «Muzikos Magijos» կազմակերպության հրավերով և «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի աջակցությամբ դասախոսությունները վարեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, կոմիտասագետ՝ Լուսինե Սահակյանը։
    
     Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի օրհնությամբ՝ 2024 թվականի մայիսի 19-ին, Ռիգայի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Լուսինե Սահակյանի առաջին դասախոսությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ջութակահար Ալեքսեյ Կոլեսնիկովը և դուդուկահար Տիգրան Թումանյանը:
    
     Մայիսի 21 -ին, Վիլնիուսի «Muzikos Magijos» կազմակերպության սրահում տեղի ունեցավ երկրորդ համերգ - դասախոսությունը՝ դաշնակահար Վարդան Գյոդակյանի մասնակցությամբ: Համերգ-դասախոսությանը ներկա էին Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Բալթյան երկրներում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ և լիտվացի մտավորականներ։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
440 | 0 | 0
Facebook