Օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի ոստիկանության աշխատակից Դավիթ Մ-ի և Կոտայքի մարզի գյուղ Գեղաշենի բնակիչ Արտյոմ Խ-ի միջև։
Քաղաքացին պնդում է, որ ոստիկանը պաշտոնական դիրքը չարաշահելով, իրեն հայհոյել է, ցուցաբերել է ոստիկանին ոչ հարիր պահվածք և բացի դա խառնվել է նրա աղջկա ընտանիքին:
Արտյոմ Խ~ն ձեռքի տակ ունենալով բոլոր փաստերը (ձայնագրությունները) դիմել է ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին Դավիթ Մ- հանդեպ ծառայողական քննություն նշանակելու և ոչ բարեխիղճ աշխատանքի համար, աշխատանքից ազատելու համար:
Մեր լրատվամիջոցը հետևողական կլինի գործի ընթացքին և այն կներկայացնի ձեր դատին։
Հավելենք նաև, որ քաղաքացին իր դիմումը անձամբ է հանձնել ՀՀ ոստիկանապետին։