Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Էլեն Ներսեսյանը նոր բիզնես է հիմնադրել

10:55, çarşamba, 04 mart, 2020
Էլեն Ներսեսյանը նոր բիզնես է հիմնադրել
     1. Մի փոքր ձեր մասին
     Ես Էլենն եմ՝ մայր, կին, քույր, ընկերուհի ու միևնույն է խենթ աղջիկ:
     2. Ինչպե՞ս ծնվեց «Action Land» մանկապատանեկան կենտրոնի գաղափարը: Գաղափարի մի մասն ամուսնուս շնորհիվ է: Նա անհավանական ստեղծարար մարդ է, ու մի օր տղայիս հետ մանկական թվային խաղ խաղալիս ինչ-որ բանից դժգոհ մնալով՝ որոշեց, որ պիտի թվային խաղ ստեղծի ու ստեղծեց: Ես էլ որոշեցի ավելի զարգացնել ու ստեղծել մի կենտրոն, որտեղ ոչ միայն խաղերը կլինեն այլ նաև մանկական ելույթներ, մրցույթներ, երեխաների ստեղծագործական զարգացմանը նպաստող զբաղմունքներ:
     3. «Action Land» -ը դպրոց է, խաղասրահ, թե՞ սրճարան: Այն կետրոն է, որտեղ և կարող են թվային խաղեր խաղալ, և նշել ծննդյան տոներ ու այլ մանկական իրադարձություններ, մասնակցել ժամանակ առ ժամանակ կազմակերպվող մրցույթներին, միջոցառումներին և այլն:
     4. Գիտենք որ պատրասվում եք երկրորդ անգամ մայրանալ, ինչպե՞ս եք կարողացել այդ կարգավիճակում այդքան մեծ բեռ վերցնել Ձեր ուսերին: Անկեղծ ասած ինքս էլ վախենում էի, որ չեմ կարողանա միայնակ ամենինչ կազմակերպել, բայց ընտանիքիցս բացի ինձ օգնության հասան ընկերներս: Ինձ հետ հավասար ջանացել են օրինակ Վահագն Գրիգորյանն ու Իռեն Ուլիխանովան ովքեր օգնել են անգին խորհուրդներով: Հիշում եմ, երբ մի պահ մոլորվել էինք թե ինչպես ձևավորել բեմը կամ ընտրել համապատասխան սարքավորումները օգնության հասավ Վահագնը ու փրկեց մեզ մոլորությունից:) ) ) Անասհաման շնորհակալությունս Լիլի Ավագյանին, առանց ում անհնար կլիներ իրականացնել բացման արարողությունը: Իմ ընկերներից բոլորն են օգնել ու շնորհակալ եմ յուրաքանչյուրին:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3877 | 0 | 0
Facebook