ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ
ՍԵՎՈՒԿԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՆԳՈ ԹԻՄԸ ԵՎ ՄԱԼԹԵԶ ՍԻԹԻ ԿԼԻՆԻԿԱՆ ԳՐՊԱՆԵՑԻՆ 28000 ՀՀ ԴՐԱՄ, 20 ԵՎՐՈ, ԻՍԿ ԹՎՈՎ 8 ՕԳՏԱՏԵՐԵՐ ԻՐԵՆՑ ՆՎԻՐԱԲԵՐԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՉԵՆ ՆՇԵԼ
Մեր ազգի համար այս դժնդակ և օրհասական ժամին գուցե անհեթեթ թվա «կենդանասեր» կոչված կամավորների արածներրը քննել կամ գնահատական տալ, քանզի շատերը կմտածեն որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը մանր խնդիր է ի համեմատ մեր տիեզերական կորուստների: Իհարկե համեմատելի չէ այն, ինչը պետք է նկարագրեմ մեր ապրած իրողության հետ, սակայն սատանան փոքր բաների մեջ է: «Կենդանասեր» գաղափարը վաղուց դարձել է գումար շորթելու հրաշալի միջոց:
Դեպքի նախապատմությունը
Հունիսի 25-ին ժամը 13: 00 մոտերքում Սեվուկին հարվածում է մեքենան և հեռանում: Շունը ինքնուրույն փողոցից քայլելով մոտենում է մայթեզրին, վնասվածքը ընդամենը պոչի հատվածում էր: Դեպքից մեկ-մեկ ու կես ժամ հետո հայտնվում է ոմն Անի, ով զանգում է Դինգո, համոզում շան տերերին, որ շատ լավ կլինի, որ ուղարկեն Դինգո, ապա զանգում է ոմն Մուշեղի, ով երկու ժամ անց գալիս է, և շանը տեղափոխում Երևան, վերցնելով 15.000 հհ դրամ: Դրամահավաքը Դինգոն սկսում է նույն օրը, իսկ շունը մինչև սատկելը չի վիրահատվում, շուրջ մեկ շաբաթ շանը անօգնական թողնում են վանդակի մեջ, առանց սնունդ և առանց ջուր, իբր նախապատրաստում են վիրահատության: Հուլիսի 1-ին երբ այլևս դրամահավքը դադարել էր, կլինիկայից հայտնում են, թե շունը արյան վարակումից սատկել է: Հիշեցնեմ՝ շանը ոչ միայն օգնություն չեն ցուցաբերել, այլ նաև չեն էլ վիարահատել:
Այս ամենով հանդերձ Դինգոն ապահովագրելով իրեն շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներից, հայտարարելով որ անկախ ելքից հոսպիտալացման և վիրահատության համար պետք էր վճարել:
Հարգաժան դատախազ. Խնդրում եմ հրապարակումս համարել որպես գրավոր հայտարարություն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի և գումարի շորթման փաստերի առերևույթ հիմքերով:
Հ.գ. Դինգոի և կլինինկայի հետ բոլոր sms հաղորդագրությունները պահպանված են:
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի