ԻՆՉՊԵՍ Է ԼԻՆՈՒՄ, ՈՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԹԵՐՄԱՑՔԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի քեռորդի Վաչե Մալաքյանը իր սանձարձակ պահվածքով բավականին երկար ժամանակ օկուպացված էր պահում Երևան Գյումրի ավտոճանապարհը՝ վերջինս զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի պաշտոնը: Այս անձի անհավասարակշիռ պահվածքը, ամբարտավանությունը և հակվածությունը որոշ խթանիչ միջոցներ օգտագործելուն, բնականաբար Սասուն Խաչատրյանին ստիպելու էր աչքից հեռու պահելու անվերահսկելի որակների տեր իր զարմիկին․ չգիտես ինչու Շիրակի մարզը այսպիսի պատահականությունների համար համարվում է հրաշալի գոտի: Սասուն Խաչատրյանը կոծկելով վերջինիս հանցակազմ պարունակող գործողությունները բազմիցս ճիգ է գործադրել այդ անձի դեմ ներքին անվտանգության վարչությունում հարուցված վարույթների կարճման, դատախազությունում և դատարաններում հանցակազմ պարունակող հիմքերի ոչնչացման, մաքսային ծառայությունում արձանագրված ինքնիրավչության դեպքերը փակելու վրա: Սա դեռ իշխանական թևի հովանավորյալի մասին:
Ժամանակին Տարոն Մարգարյանի խոսքը օրենք էր որոշների համար՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ևս վերոնշյալ անձի հովանավորությամբ ծվարեց Արտակ Գալստյան անուն ազգանունով մեկը, ով տառապում է «Homo faber» -ի բարդույթներով, ով իր հայթհայթած ՇՄ ԳԳՄ տնօրենի պաշտոնը, նեոֆաշիզմին հատուկ ջանադրությամբ օգտագործում է իբրև կարգապահական միավոր: Ինքնահաստատման ճմփեքին դեգերող այս անձը փոխանակ գազի հսկայական կորուստների աղբյուրները փակի, խառնակչության փոխարեն ստեղծի աշխատանքային տանելի մթնոլորտ, հավաքագրել է հավատարիմների մի շրջանակ, որոնք զբաղված են աշխատակիցների այն խմբին, ովքեր չեն խոնարհվում և հաճոյանում «Ձերդ գերազանցությանը», ենթարկելու հետապնդման, բարոյահոգեբանական ճնշման և ի վերջո աշխատանքից ազատման:
Ժամանակին այս անձի դեմ բողոք են գրել «Газпром» -ի գլխավոր տնօրեն Միլլերին, առանձնապես Աջափնյակի պետի, Աբովյանի պետի տեղակալ եղած ժամանակ էլ այս անձը այնքան էլ տանելի չի եղել:
Արտակ Գալստյանը մի մասնավոր զրույցի ժամանակ ինքն իր մասին, մի հանճարեղ միտք է արտահայտել․
Մեջբերումը բառացի.
Արտակ Գալստյան – վիրավորական է, երբ ընտրությունների ժամանակ իմ ձայնը և մի բոմժի ձայն հաշվում են նույն բալային սանդղակով:
Հարց – պարոն Գալստյան ինչպե՞ս եք պատկերացնում ձայների այդ տարբերակումը, ին՞չ անեն.
Արտակ Գալստյան – իմ ձայնը պետք է հաշվեն երեք ձայն, բոմժինը՝ մեկ ձայն…
Պարոնայք գործարարներ այս որակի հոգեկերտվածք ունեցող անձանց ամենևին էլ լավություն չեք անում, ուղարկելով աչքից հեռու և այդ հեռուն ձեզ համար թող Գյումրին չլինի, գյումրեցիների հումորը մահաբեր է նման հիվանդների համար:
Բարի եղեք, մենք առանց այդ էլ մեր հիվանդների ձեռքն ենք կրակն ընկել:
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի