Идет загрузка...
Сегодня:  Среда, 30 Ноября, 2022 года

Статьи

Ո՞Վ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶ ԳՈՒՐԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «КРЫША»-Ն

18:01, Понедельник, 29 Августа, 2022 года
Ո՞Վ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶ ԳՈՒՐԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «КРЫША»-Ն

     Ո՞Վ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶ ԳՈՒՐԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «КРЫША» -Ն

Պարոն Արթուր Դավթյան

Հույս ունեմ, որ Դուք չեք, և եթե Դուք չեք, ապա ժամանակ ունեք քրեական վարույթ հարուցելու և օր առաջ Շիրակի մարզը ազատելու դատախազի պաշտոնը զբաղեցնող այս ինքնակոչից․ սույն անձը իրավական դաշտում յուրացրել է մեկ օրենսդրական նորմ՝ հարուցված վարույթը ձգձգել, կիրառել վաղեմություն և կարճել այն։ Սա կոռուպցիոն գործարքի ամենանաիվ, բայց և ամենակիրառական ձևն է։ Մի բան էլ է անգիր արել․ հարուցված վարույթը կասեցնել և նյութը ուղարկել փորձաքննության, հետագայում այն կարճելու նպատակով։

ՓԱՍՏԱՐԿ ԹԻՎ 1

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը ոչ միայն ավերել է Սև բերդ ռազմական ամրոց հուշարձանը, այլ նաև խժռել է Մ․Թ․Ա 3-1 հազարամյակների դամբարանադաշտը։ 2022թ․-ի մայիսի 13-ին «Երկու հանցագործ և մեկ հանցակից» հոդվածում անձամբ Ձեզ խնդրել եմ, որ ըստ էության քննության ենթարկեք Գրիգորյանի դեռևս ավագ դատախազ եղած ժամանակ իր կողմից կայացված կարճման որոշումը, այն դիտարկելով երկու հեղինակավոր փորձաքննությունների եզրակացությունների հիմքերի կոծկման և խեղաթյուրման լույսի ներքո։ Ձեր թողտվությամբ այս մարդը գործը ձգձգելու նպատակով հանձնարարել է քննիչին երրորդ փորձաքննության որոշում կայացնել, այն դեպքում, երբ կույրին էլ տեսանելի է ամրոցի և դամբարանադաշտի խեղաթյուրման և ավերման փաստը։

ՓԱՍՏԱՐԿ ԹԻՎ 2

Ռիժկովի 2 բնակարան 3 բնակարանի սեփականատեր Ջոն Հովհաննիսյանի կողմից կառուցված երկհարկանի ապօրինի շենքը ապամոնտաժելու համար շուրջ 3 տարի է քննիչի կողմից կայացվել է որոշում, պարտավորեցվել է համայնքին երկամսյա ժամկետում վերացնելու ինքնակամ կառույցը, որի հետևանքով հուշարձան հանդիսացող շենքի պատուհաններից մեկը դարձել է դուռ, իսկ մյուս պատուհանը մնացել է ապօրինի շինության ներսում։ Իմ վերջին բողոքը ուղղված Ձեզ, որը Դուք նորից մակագրեցիք Գ․ Գրիգորյանին, վերջինս խճճեց ամբողջովին և մտցրեց փակուղի, հանձնարարելով հսկող դատախազին և քննիչին կրկնակի վարույթ հարուցել մի գործով որով արդեն վարույթ կայացված էր։ Անգրագիտություն է, թե դիտավորություն, թող ճշտի Ձեր կառույցը, քանի որ 68155120 քր․ գործի շրջանակներում ՇՄ Քննչական վարչության քննիչը 03.07.2020 և 30.07.2020 թթ․ պարտավորեցրել է Գյումրի համայնքին ապամոնտաժել համայնքապատկան հողի վրա կառուցված երկհարկանի ապօրինի շինությունը։

ՓԱՍՏԱՐԿ ԹԻՎ 3

Գյումրի համայնքը ավագանու որոշմամբ շուրջ 30մլն ՀՀ դրամ հատկացրեց անապաստան կենդանիների համար կացարան կառուցելու ծրագրին։ Ա/Ձ Ա․ Սումբուլյանը միանձնյա շահելով մրցույթը, ոչ թե ձեռնամուխ եղավ ապաստարան կառուցելուն, այլ սկսեց «ստերջացման» ծրագիր։ Նորից դիմել եմ ձեզ, տեղական բյուջեի գումարների փոշիացման և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմքերով քրեական վարույթ հարուցելու խնդրանքով։ Այն ևս արժանացավ հետաքննիչի մակերեսային ուսումնասիրությանը և դատախազության կողմց մերժվեց քրեական վարույթի հարուցումը։

ՓԱՍՏԱՐԿ ԹԻՎ 4

19․ 11․20 թ․ Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնում ես հաղորդում էի տվել ՀՀ ՃՈ ՇՄ վարչության այն ժամանակվա պետ Վաչե Մալաքյանի դեմ, ներկայացնելով նաև տեսաերիզ այն մասին, որ սույն անձը իր աշխատավայրում հարվածել է քաղաքացու, նրա անչափահաս երեխայի ներկայությամբ և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ձեզ ուղղված իմ դիմումը ևս մնաց անհետևանք ՇՄ դատախազությունը որոշեց, որ այնտեղ հանցակազմ չկա, քանի որ Վաչե Մալաքյանը ՀԿԾ պետ Սասուն Խաչատրյանի ազգականն էր։

ՓԱՍՏԱՐԿ ԹԻՎ 5

Այս պահին Գ․ Գրիգորյանի սեղանին է գտնվում 68104319 քր գործով փորձագիտական եզրակացությունը, որտեղ իմ տեղեկություններով փաստագրված է խախտումների մի ամբողջ շարք։ Գ․ Գրիգորյանը իր ամբողջ ներուժը դրել է, որպեսզի այն ոչ թե ընթացք ստանա, այլ կազմակերպվի կրկնակի փորձաքննություն խախտումները կոծկելու նպատակով։

Հարգարժան դատախազ, այս անձի նշանակման օրվանից մինչ օրս բազմիցս խնդրել եմ ընդունելություն որոշ հարցեր պարզաբանելու նպատակով, մշտապես մերժվել եմ, ստանալով նույնանման պատասխան ․ «Ժամանակ չունեմ» ։ Մի քանի օր առաջ ևս խնդրեցի ընդունելություն և ստացա նույն պատասխանը։ Այս անգամ խնդիրը վերաբերում էր Գուրգեն Գրիգորյանի անձին և նրա կատարած արարքին։ Հարգելով լրագրության ոսկե կանոնը, ես ցանկանում էի անձամբ իրենից ճշտել Գյումրու «Փարվանա» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի, իր մասնակցության, իր ենթականերին ռեստորանում ստորացնելու, հայհոյելու և խուլիգանական այլ արարքներ թույլ տալու վերաբերյալ։ Քանի որ չհաջողվեց հանդիպել նրան, հիմք ընդունելով ստեղծված հասարակական կարծիքը Գյումրիում այդ դեպքի առնչությամբ դիմում եմ Ձեզ քննության առնելու ՇՄ Դատախազ Գուրգեն Գրիգորյանի կողմից «Փարվանա» ռեստորանում թույլ տված խուլիգանական արարքները և քրեական վարույթ հարուցելու նրա նկատմամբ։ Միջադեպին ներկա է եղել շուրջ 15 անձ։

Հույս ունեմ մինչև Ձեր պաշտոնավարման ավարտը լրջորեն կզբաղվեք վերը նշված հիմնախնդիրների բացահայտմամբ ։

Հասմիկ Մելքոնյան, Գյումրի

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
568 | 0 | 0
Facebook