Идет загрузка...
Сегодня:  Четверг, 16 Мая, 2024 года

Статьи

Արշակ Չոպանյան

Ounjian
Пресс-секретарь:
Ounjian
12:45, Пятница, 03 Мая, 2013 года
Արշակ Չոպանյան

2013 թ. Մայիսի 2-ին «Օյունջյան» դպրոց-վարժարանում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Վարդանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս` նվիրված արևմտահայ գրող, քննադատ, հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի կյանքին ու գործունեությանը:

Դասն ուներ ճանաչողական նշանակություն, քանի որ արևմտահայ արձակի վարպետներից մեկը` Չոպանյանը, գրեթե անծանոթ է մեր ընթեղցողին: Այնինչ նա վիթխարի գործ է կատարել հայ ժողովրդի հանճարը քաղաքակիրթ մարդկությանը ծանոթացնելու համար:

IX դասարանի աշակերտներն հաղորդեցին կենսագրական տեղեկություններ` մեջբերելով բելգիացի մեծ բանաստեղծ Բերհառնի, Անատոլ Ֆրանսի, Բրյուսովի գնահատանքի խոսքերը: Մեղմ երաժշտության ելևէջների ներքո ասմունքում էին արևմտահայերեն բանաստեղծություններ: Բեմադրվեց «Արցունքն ու ծիծաղը» արձակ բանաստեղծությունը:

Անդրադարձան նրա հասարակական գործունեությանը` մեջբերելով համապատասխան հատվածներ տեսաֆիլմից:

Դասն ավարտվեց Արշակ Չոպանյանի խորիմաստ տողերով.

Եթե ամեն բան, իրոք,

Աշխարհի մեջ ունայն է,

Զգուշացիր դու նորեն

Լալկանի դեմք առնելե:

Արհամարե անողորմ

Ճակատագիրըն և անոր

Վայրագության դեմ հանե

Վեհ բարություն մը աղվոր:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6930 | 1 | 0
Facebook