Идет загрузка...
Сегодня:  Среда, 15 Мая, 2024 года

Статьи

Ցտեսություն Այբբենարան

Ounjian
Пресс-секретарь:
Ounjian
18:28, Вторник, 21 Мая, 2013 года
Ցտեսություն Այբբենարան

2013թ. մայիսի 18-ին «Օյունջյան» դպրոցի շքեղ դահլիճի կամարների ներքո տեղի ունեցավ «Ցտեսություն Այբբենարան» խորագրով հանդեսը: Iգ դասարանի աշակերտներից յուրաքանչյուրը երկու բառով բնութագրեց իր համադասարանցուն, որից հետո նրանք տեղափոխվեցին հեքիաթային աշխարհ` ներկայացնելով հեքիաթներից դրվագներ ժամանակակից մեկնաբանությամբ, որն ուղեկցվեց համապատասխան երաժշտությամբ: Ներկայացրեցին իրենց ծանոթ առակագիր Վարդան Այգեկցու առակներից մեկը, որը բարություն էր գովում, գովաբանում: Աճեցրին բարության ծառեր, որոնց պտուղները հենց իրենք էին` աշակերտները: Խոսեցին հայոց լեզուն պահող, պահպանող և իրենց փոխանցող Մ. Մաշտոցի մասին: Գովերգեցին Հայաստանն ու հայրենիքը` նշելով, որ Հայկ Նահապետն էր, որ իր ազատատենչ ոգին կտակեց ժողովրդին` մկրտելով այդ երկրին ու ժողովրդին իր անվամբ` հայ, Հայաստան:

Շուշան Պետրոսյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգի ներքո բեմ բերվեցին Հայաստանի խորհրդանիշերը:

Միջոցառումը սահմանափակվեց «Զինվորի երդումը» երգի ներքո փոքրիկ զինվորիկների, ամենափոքրիկ «Օյունջանցիների» խրոխտ քայլվածքը վկայեց այն մասին, որ իրենք դառնալու են իրենց ազգի պահապանն ու արժանի զավակը:

Դասվար` Ալ. Հովհաննիսյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10488 | 1 | 0
Facebook