Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՈՉ ԹԵ ԽԱՂՈՒՄ, ԱՅԼ ԱՊՐՈՒՄ ԷԻՆ…

00:16, Понедельник, 29 Апреля, 2013 года
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՈՉ ԹԵ ԽԱՂՈՒՄ, ԱՅԼ ԱՊՐՈՒՄ ԷԻՆ…

Երևանի Խ.Աբովյանի անվան հ.84 հիմնական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որ նվիրված էր գրերի գյուտի և հայ տպագրության 500-ամյակին:

Ներկայացումների միջոցով սովորողները ներկայացրին Մ. Մաշտոցի մեծ գյուտի պատմական նշանակությունը: Հոգևորական Մ.Մաշտոցը թագավորին ներկայացնում է հայ գրեր ստեղծելու անհրաժեշտությունը: Վերադարձին Մաշտոցին ու աշակերտներին դիմավորում է, ողջ ժողովուրդը, պարով ու խաղերով, Մաշտոցին դիմավորելու էին ելել նաև Հայոց աշխարհի թագավորը, թագուհին ու կաթողիկոսը: Երեխաները ոչ թե խաղում, այլ ապրում էին այդ հոգեվիճակը:

Նշենք, որ Երևանը գրքի մայրաքաղաք հռչակվել էր 2012 թվականին հայ տպագրության 500-ամյակի շրջանակներում և 2013 թվականի ապրիլին «Գրքի մայրաքաղաք» կոչումը հանձնվելու է այլ քաղաքի: Դպրոցում 2013 թվականի փետրվարի 28-ին ներկայացվեց տպագրության վճռորոշ նշանակությունը և Մխիթարյան միաբանության դերը հայ տպագրության զարգացման գործում. մտախոհ քայլում է Հակոբ Մեղապարտը և գտնում ելքը՝ տպագրել գիրք և տարածել գրագիտությունը Հայոց աշխարհում: Սովորողները ներկայացրին պատմական և գեղարվեստական արժեք ունեցող գրքերը: Միջոցառումը հագեցած էր բազմամարդ տեսարաններով, երգով ու պարով:

Միջոցառումը կազմակերպված էր դպրոցի պատմության ուսուցչուհի Ն.Թամազյանի կողմից:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5273 | 1 | 0
Facebook