Աշխարհն ինձ համար կանաչ է և ես այնտեղ գունեղ թռչուն
15:49, Среда, 22 Июля, 2020 года
Нравится
0
Не нравится
0
3117 | 0 | 0 | 0
Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը սիրված երգրուհի Հասմիկ Կարապետյանն է։ — Օրը սկսում եք — Իմ օրը տղայիս ծնվելուց հետո սկսվում է արևածագով՝ 05։30-06։00-ը, երեխաներիս արթնանալով և նրանց խնամքով — Երազում եք... — Երազում եմ ընտանիքով ծովափնյա հանգստի մասին, ցանկալի է Հունաստանում — Երբեք չեք ների — Երբեք չեմ ների մեջքից հարվածողին — Ինչ գույն ունի աշխարհը ձեզ համար — Աշխարհն ինձ համար կանաչ է — Հանգստի լավագույն ձևը — Ես նախընտրում եմ ծովափնյա հանգիստը — Ում կյանքով կցանկանայիք 1 օր ապրել — Կցանկանայի մեկ օր ապրել թագուհու կյանքով — Յուրահատուկ նվեր, որ ստացել եք — Ամենայուրահատուկ նվերը ինձ համար երգի տեսքով է եղել — Սիրելի մուլտֆիլմը — Սիրելի մուլտֆիլմս «Ոսկե Անտիլոպա» ն է — Որ կենդանուն եք ձեզ նմանեցնում — Ես ինձ նմանեցնում եմ Կալիբրի, ինքը փոքրիկ է, համովիկ և շատ-շատ գույներ ունի, գունեղ թռչուն է։ Եվ միանշանակ, ես կարծում եմ, արտաքնապես ես թռչունի նման եմ։ Մեկ-մեկ էլ ինձ նմանեցնում եմ կին բազեի․․․ չգիտեմ, աչքերի մեջ նմանություն կա․․․հայացքը․․․մի խոսքով ես թռչուն եմ — Ի՞նչ խորհուրդ կտայիք դեռահաս աղջիկներին — Դեռահաս աղջիկներին խորհուրդ կտայի երբ որ մեծանան ժամանակից շուտ պլաստիկ վիրահատությունների չդիմեն և իրենց ներդաշնակ արտաքինը չփչացնեն — Ամեն բան կտայիք միայն թե ունենայիք... — Ամեն ինչ կտայի միայն թե երեխաներս, ծնողներս, և ինձ մտերիմ մարդիկ միշտ առողջ լինեին և իմ կողքին — Ձեր մասին սուտ որը բարկացրել է ձեզ — Իմ մասին լսված ամենաահավոր և իմ տեսակից շատ-շատ հեռու սուտը այն էր, երբ լսեցի, որ ինչ որ մի տեղ իմ մասին ասել էին, որ ես մեր օլիգարխներից ինչ-որ մեկի սիրուհին եմ, Տեր Աստված, այ դա էր ամենաահավորն ինձ համար — Հավաքածուներ պահո՞ւմ եք — Երբեք ոչ մի հավաքածու չեմ պահել, համբերություն չունեմ դրա համար — Աշխարհահռչակ երգիչ ում հետ կցանկանայիք դուետ ունենալ — Մեծ սիրով դուետ կունենայի Մաքս Ֆադեևի հետ, որպեսզի երգը ինքը գրեր, իսկ աշխարհահռչակ երգիչներից Սթինգի հետ մեծ սիրով կուզենայի զուգերգ — Հարց, որ տալիս եք ինքներդ ձեզ — Արդյո՞ք հենց ինձ տրված առաքելությունն եմ կատարում Սոնա Գիշյան |
+25 °C |
+16 °C
+27 °C
|
Завтра +28 °C |