Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխարհն ինձ համար կանաչ է և ես այնտեղ գունեղ թռչուն

Son Yan
Հեղինակ`
Son Yan
15:49, չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ.
Աշխարհն ինձ համար կանաչ է և ես այնտեղ գունեղ թռչուն
     Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը սիրված երգրուհի Հասմիկ Կարապետյանն է։
    
     — Օրը սկսում եք
    
     — Իմ օրը տղայիս ծնվելուց հետո սկսվում է արևածագով՝ 05։30-06։00-ը, երեխաներիս արթնանալով և նրանց խնամքով
    
     — Երազում եք...
    
     — Երազում եմ ընտանիքով ծովափնյա հանգստի մասին, ցանկալի է Հունաստանում
    
     — Երբեք չեք ների
    
     — Երբեք չեմ ների մեջքից հարվածողին
    
     — Ինչ գույն ունի աշխարհը ձեզ համար
    
     — Աշխարհն ինձ համար կանաչ է
    
     — Հանգստի լավագույն ձևը
    
     — Ես նախընտրում եմ ծովափնյա հանգիստը
    
     — Ում կյանքով կցանկանայիք 1 օր ապրել
    
     — Կցանկանայի մեկ օր ապրել թագուհու կյանքով
    
     — Յուրահատուկ նվեր, որ ստացել եք
    
     — Ամենայուրահատուկ նվերը ինձ համար երգի տեսքով է եղել
    
     — Սիրելի մուլտֆիլմը
    
     — Սիրելի մուլտֆիլմս «Ոսկե Անտիլոպա» ն է
    
     — Որ կենդանուն եք ձեզ նմանեցնում
    
     — Ես ինձ նմանեցնում եմ Կալիբրի, ինքը փոքրիկ է, համովիկ և շատ-շատ գույներ ունի, գունեղ թռչուն է։ Եվ միանշանակ, ես կարծում եմ, արտաքնապես ես թռչունի նման եմ։ Մեկ-մեկ էլ ինձ նմանեցնում եմ կին բազեի․․․ չգիտեմ, աչքերի մեջ նմանություն կա․․․հայացքը․․․մի խոսքով ես թռչուն եմ
    
     — Ի՞նչ խորհուրդ կտայիք դեռահաս աղջիկներին
    
     — Դեռահաս աղջիկներին խորհուրդ կտայի երբ որ մեծանան ժամանակից շուտ պլաստիկ վիրահատությունների չդիմեն և իրենց ներդաշնակ արտաքինը չփչացնեն
    
     — Ամեն բան կտայիք միայն թե ունենայիք...
    
     — Ամեն ինչ կտայի միայն թե երեխաներս, ծնողներս, և ինձ մտերիմ մարդիկ միշտ առողջ լինեին և իմ կողքին
    
     — Ձեր մասին սուտ որը բարկացրել է ձեզ
    
     — Իմ մասին լսված ամենաահավոր և իմ տեսակից շատ-շատ հեռու սուտը այն էր, երբ լսեցի, որ ինչ որ մի տեղ իմ մասին ասել էին, որ ես մեր օլիգարխներից ինչ-որ մեկի սիրուհին եմ, Տեր Աստված, այ դա էր ամենաահավորն ինձ համար
    
     — Հավաքածուներ պահո՞ւմ եք
    
     — Երբեք ոչ մի հավաքածու չեմ պահել, համբերություն չունեմ դրա համար
    
     — Աշխարհահռչակ երգիչ ում հետ կցանկանայիք դուետ ունենալ
    
     — Մեծ սիրով դուետ կունենայի Մաքս Ֆադեևի հետ, որպեսզի երգը ինքը գրեր, իսկ աշխարհահռչակ երգիչներից Սթինգի հետ մեծ սիրով կուզենայի զուգերգ
    
     — Հարց, որ տալիս եք ինքներդ ձեզ
    
     — Արդյո՞ք հենց ինձ տրված առաքելությունն եմ կատարում
    
     Սոնա Գիշյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3109 | 0 | 0
Facebook