Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 10 Августа, 2020 года

Статьи

Կայուն բիզնես՝ անկայուն ժամանակներում կամ ինչպե՞ս հաղթահարել համավարակային ճգնաժամը

Ալվարդ
Автор:
Ալվարդ
13:34, Суббота, 11 Июля, 2020 года
Կայուն բիզնես՝ անկայուն ժամանակներում կամ ինչպե՞ս հաղթահարել համավարակային ճգնաժամը

Հանրային սննդի, հյուրընկալության ծառայություններ մատուցող ընկերությունները համավարակի պայմաններում բախվեցին կայուն ճգնաժամի հասցնող խնդիրների, որոնց լուծման համար պահանջվեց համապարփակ, երկարաժամկետ ծրագրերի ներմուծում իրենց գործունեության մեջ: Համավարակի պատճառած վնասները ծավալուն կերպով «ախտահարեցին» ոչ միայն տնտեսվարող սուբյեկտներին, այլև առանց բացառության հանրային կյանքի մյուս ոլորտներին և սահմանափակումների պահանջների ու կիրառման արդյունքում մեծապես տուժեց այդ ոլորտների բնականոն աշխատանքը: Հանրային սննդի կենտրոնների աշխատանքը բևեռացվեց աշխատանքի կազմակերպման մի ձևաչափով, որը շատ թե քիչ կարողացավ դիմագրավել մարտահրավերին և որոշ չափով օգնեց սեփականատերերին փրկել իրենց բիզնեսը: Այդ ձևաչափը սննդի առաքման մոդելն է, որը սկսվեց լայնորեն կիրառվել և մատուցել ծառայություններ համաճարակի թելադրած կանոններին համապատասխան, իսկ որոշ տնտեսվարողներ հանդես եկան նաև զորամասերում սննդի մատակարարում կազմակերպելու առաքելությամբ:

«Արտլանչ»

«Արտլանչ» ընկերությունը EU4Busines-ի աջակցությամբ, որը տրամադրվել է ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագրի միջոցով, անցել է էլեկտրոնային մարքեթինգի մոդելին: Ինչպես գրում է «Եվրոպան բիզնեսի համար» կայքը, այն ավելացրել է ընկերության եկամտային շրջանառությունը 78 %-ով և բարելավել վաճառքը 31%-ով: 2019թ. «Արտլանչը» սնունդ է մատակարարում 20 հայկական զորամասերում: Այժմ կորոնավիրուսի նետած մարտահրավերի պայմաններում ընկերությունը սնունդ է մատակարարում 1500 կորոնավիրուսով հիվանդների, որոնք ապրում են մեկուսացված պայմաններում: «Արտլանչը» նաև նշում է նրանց ծննդյան օրերը՝ բժիշկներին տրամադրելով քաղցրավենիք և սուրճ», գրում է կայքը:
    
     «Կարաս» ազգային սննդի ցանց

Նորարարական բիզնես մոդելները օգնեցի՞ն հաղթահարել և նվազագույնի հասցնել պոտենցիալ վնասները և թե գործնականում ի՞նչ քայլեր ու նորարար լուծումներ ներգրավեցին բիզնես միջավայր, պատմում է «Կարաս» ազգային սննդի ցանցի տնօրեն Տիգրան Յուզբաշյանը:


    
    

«Բնականաբար, համաճարակային այս իրավիճակից մեծապես տուժեց ռեստորանային և տուրիզմի ոլորտը, սակայն մեր ընկերությունն այդ իմաստով շատ վնասներ չկրեց: Դա պայմանավորված է նրանով, որ «Կարաս» ազգային սննդի ցանցը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ունի շատ հզոր առաքման ծառայություն, ինչպես նաև սպասարկում ենք ավելի լայն ընդգրկվածություն ունեցող սոցիալական բոլոր խավերին՝ մատչելի ու հասանելիության բարձր մակարդակով օժտված լինելու շնորհիվ: Քանի որ մենք ի սկզբանե ակտիվ աշխատել ենք նաև օնլայն հարթակում, համավարակը շատ բան չի փոխել մեր ռազմավարական ծրագրում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ընկերությունը աշխատում է Էկոնոմ ձևաչափով, որի շնորհիվ համաճարակային պայմաններում վաճառքի ծավալները չնվազեցին, այդ իմաստով մենք ավելի շահեկան դիրքում ենք, քան մեր մրցակիցները: Բայց, այնուամենայնիվ, մենք ևս վնասներ կրում ենք, քանի որ ունենք տեղում այցելուների զգալի պակաս, ովքեր մշտապես օգտվում էին մեր ծառայություններից: Վստահ եմ, որ համաճարակը լիովին հաղթահարելուց հետո ունենալու ենք վաճառքի ավելի մեծ ցուցանիշներ, քան ունեցել ենք համաճարակից առաջ: Նշեմ նաև, որ այս ճգնաժամը ստիպեց մեզ խմբագրել այն ծախսերը, որոնց նախկինում մեծ նշանակություն չէինք տալիս, փոխարենը ներդրումներ կատարել նոր կադրերի թարմացման առումով: Ինչ վերաբերում է ինքնամեկուսացվածներին սնունդ մատակարարելուն, ապա այդ առումով ևս աշխատել ենք. երկրում արտակարգ իրավիճակի հաստատումից հետո «Օջախ» ռեստորանի հետ համատեղ ուժերը միավորելով օրական մինչև 800 հոգու առողջ սնունդ ենք հյուրասիրել, որը տևեց մոտ 1 ամիս: Այնուհետև այն շարունակվեց արդեն պետության հովանավորության միջոցով:

Տ. Յուզբաշյանը նշեց, որ այն ռեստորանները, որոնք անհամեմատ թանկ են և սպասարկում են սոցիալական որևէ խմբի, 4-5 անգամ ավելի վնաս են կրել, քան «Կարասը» և «Թումանյանի շաուրմա» արագ սննդի կենտրոնը, որոնք ավելի մատչելի են և ավելի լայն սպառում ունեն:

ԵՊՀ տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Սուրեն Պողոսյանը նշեց, որ «Եթե համավարակի տեմպը այսպես շարունակվի, ինչը հոռետեսական սցենար է, ավելի հավանական է փակ տարածքների փոխարեն բաց տարածքներում հանրային սննդի կազմակերպումը, իսկ աշնան և ձմռան ամիսներին անհատական պատվերների պրակտիկայի զարգացումը։ Նման պրակտիկան արդեն տարածում է գտել մի շարք երկրներում, մասնավորապես Դանիայում» ։

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է կորոնավիրուսի ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա արտակարգ դրության ժամանակահատվածում: 2020թ. մարտին կենտրոնի պատրաստած ու տարածած վերլուծական հոդվածում ասված է.

«...Մեկուսացված լինելու դեպքում հատկապես խնդիրներ կունենան մի շարք ծառայությունների ոլորտի` հատկապես ՓՄՁ-ների ներկայացուցիչները, հարկային պարտավորությունները կատարելու տեսանկյունից, քանի որ վերջիններիս հասույթը կկրճատվի, որի հետևանքով աշխատակիցներին հարկադիր պարապուրդի կուղարկեն: Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի պարագայում հիմնականում խոցելի են կացության ծառայություններ առաջարկող հյուրանոցները, հյուրատները և այլն, որի հետևանքով այդ ընկերությունները վնասներ կկրեն` պայմանավորված զբոսաշրջիկների թվի կրճատմամբ:


    
    
    
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
649 | 0 | 0
Facebook
COMMENT.am