Идет загрузка...
COMMENT.am
Сегодня:  Среда, 17 Июля, 2019 года

Статьи

Լիվերպուլի «You'll Never Walk Alone»–ի մասին

22:38, Вторник, 21 Мая, 2019 года
Լիվերպուլի «You'll Never Walk Alone»–ի մասին
    
    

Քայլիր` հույսը քո սրտում և դու երբեք մենակ չես լինի …


     Ի սկզբանե երգը ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տառապող ընտանիքների մխիթարության համար: Այն վերջանում է` «Քայլիր` հույսը քո սրտում և դու երբեք մենակ չես լինի» բառերով: Այն գրվել էր Carousel մյուզիքլի համար, որ հետագայում ֆիլմ դարձավ: Երգի առաջին կատարողը Ֆրենկ Սինատրան էր` 1945-ին: Իսկ 1963-ին Gerry and the Peacemakers ռոք խումբը նոր կյանք տվեց երգին: Երգը սկսեց լայն տարածում գտնել և հնչել անգամ ֆուտբոլային մարզադաշտերից:
     Մի ամբողջ մրցաշրջան այն հնչեց Էնֆիլդում (Լիվերպուլի մարզադաշտում), իսկ երբ դադարեց հնչել, երկրպագուները` «որտեղ է մեր երգը» վանկարկումներով ստիպեցին վերադարձնել այն: Ու քանի որ բառերը հեշտ էին, երաշտությունն էլ հնչեղ, այն դարձավ կարմիրների օրհներգը:

1989 թ. ապրիլի 15-ին Լիվերպուլը հանդիպում ուներ Նոթթինգհեմի հետ` Շեֆիլդում: Հիլսբորոու մարզադաշտում հանդիպման 7-րդ րոպեին խաղն ընդհատվեց Լիվերպուլի երկրպագուների հատվածում իրարանցման պատճառով: Մարզադաշտում կար 52 հազար երկրպագու, ևս 3000-ը ցանկանում էր ներս մտնել: Հրմշտոցի հետևանքով ոստիկանությունը բացեց դարպասներից մեկը և ամբոխը ներս մտավ: Նրանց ճնշման տակ ներքեւում կանգնածները սեղմվեցին երեք մետր բարձրությամբ երկաթյա ցանցին: Ի վերջո, երկաթը չդիմացավ, ցանցն ընկավ ու 96 հոգի մահացավ, 700-ից ավելին ստացան վնասվածքներ: Դեպից հետո հանդիպումների ժամանակ մրցակից թիմերը ևս երգում էին հիմնը, ինչը բացառիկ երեւույթ է ֆուտբոլում:
    
    

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1013 | 0 | 0
Facebook