Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Տաք Յուպիտերներ

16:41, Суббота, 25 Мая, 2019 года
Տաք Յուպիտերներ

Մեր արեգակնային համարգից դուրս հայտնաբերված շատ մոլորակներ պատկանում են «տաք Յուպիտերների» դասին, որոնք Յուպիտերի չափի կամ ավելի խոշոր գազային հսկաներ են, որոնց ջերմաստիճանը շատ ավելի բարձր է, քանի որ դրանք պտտվում են իրենց աստղերին շատ մոտ:

Տաք Յուպիտերներն իրենց աստղերի շուրջ պտտվում են 2-75 միլիոն կմ հեռավորությամբ, այսինքն` շատ ավելի մոտ, քան Յուպտերը, որի ուղեծիրը գտնվում է Արեգակից մի քանի հարյուր միլիոն կիլոմետր հեռավորությամբ: Աստղերի մոտ հարմար տեղավորված այս աստղակեզ աշխարհները եղանակային ծայրահեղ պայմաններ են ստեղծում իրենց մթնոլորտում, որոնց թվում են քամիները, պողպատը հալեցնելու աստիճան բարձր ջերմաստիճանը (միջինը 1000 ° C) ու հալված ապակու անձրևները: Գիտնականները կարծում են, որ տաք Յուպիտերները պետք է առաջացած լինեն աստղից մեծ հեռավորության վրա, ապա նոր միայն մոտեցած քանի որ աստղին այդքանն մոտ բավարար քանակությամբ նյութ չպետք է լիներ, որպեսզի այդպիսի հսկա մոլորակ ձևավորեր:

Մեզ ամենամոտ տաք Յուպիտերներից մեկը HD 189733b-ն է, որը Երկրից 63 լուսատարի հեռավորության վրա է գտնվում: Դրա մուգ կապույտ գույնը հետևանք է մթնոլորտում սիլիկատի մասնիկների` ապակե անձրևի գոյության:

Յուրաքանչյուր վայրկյան HD 189733b մոլորակի մակերևույթից մի քանի միլիոն կիլոգրամ ջրածին է գոլորշիանում:

Տաք Յուպիտերների մահը հաճախ բուռն է լինում: Որոշները պարագծով շարժվում են դեպի իրենց մայր աստղը և ընկնում դրա վրա: Մյուսները գոլորշիանում են տարածության մեջ` իրենցից հետո թողնելով միայն ապարե կամ մետաղե միջուկ:
    
    
    


    

Աղբյուրը` «Գիտելիքների հանրագիտարան. Տիեզերք»

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3702 | 0 | 0
Facebook