Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Пятница, 06 Декабря, 2024 года

Статьи

Թիվ 8 ընտրատարածքի թեկնածու` Կարեն Լևիկի Հակոբյան

Mamul.am
Автор:
Mamul.am
23:55, Понедельник, 19 Ноября, 2018 года
Թիվ 8 ընտրատարածքի թեկնածու` Կարեն Լևիկի Հակոբյան


     Սիրելի´ ընկերներ, բարեկամներ և համախոհներ. դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի կողմից թիվ 8 ընտրատարածքում` Գեղարքունիքի մարզում, առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու: Որոշումս ինքնանպատակ չէ և պայմանավորված է երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների զարգացմամբ: Պատրաստակամ եմ մանագիտական հմտություններս և աշխատանքային փորձս ծառայեցնելու ի նպաստ Հայաստանի հանրապետության նորընտիր Ազգային ժողովի կառուցողական լինելուն: Յուրաքանչյուրիս մասնակցությունը չափազանց կարևոր է: Հայցում եմ Ձեր պատրաստակամությունն ու աջակցությունը՝ հանուն միասնականության գաղափարի:

    
     Կարեն Լևիկի Հակոբյան

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 21-ին, Գեղարքունիքի մազում:

2001-2006 թթ. - սովորել և ավարտել է Գավառի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի անգլիական բաժինը։

2012 թվականից ուսանում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։

2009-2012 թթ. - ՀՀ բնապահանության նախարարի օգնական, «Մաքուր Սևան» ծրագրի, Հրազդան ձորի մաքրման աշխատաքների և այլ բնապահպանական ծրագրերի պատասխանատու։

2010-2014 թթ. - Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

2011 թ. ընտրվել է առաջին Երիտասարդական խորհրդարանի երիտասարդ խորհրդարանական։

2012-2014 թթ. - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնական։

2014 թ. հուլիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ Գեղարքունիքի երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

Источник: mamul.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6683 | 0 | 0
Facebook