Идет загрузка...
Сегодня:  Суббота, 09 Ноября, 2024 года

Статьи

Ես չեմ գնում ընտրություններին, որ ներկայացնեմ իմ անցյալը կամ ներկան, ես գնում եմ ներկայացնելու մեր Էջմիածնի ապագան. Վահե Մովսիսյան

Mamul.am
Автор:
Mamul.am
01:09, Четверг, 18 Октября, 2018 года
Ես չեմ գնում ընտրություններին, որ ներկայացնեմ իմ անցյալը կամ ներկան, ես գնում եմ ներկայացնելու մեր Էջմիածնի ապագան. Վահե Մովսիսյան

Հոկտեմբերի 21-ին հանրապետության մի շարք մարզերում տեղ են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Էջմիածնում ի տարբերություն մյուս համայնքների գերակշռող են առաջադրված թեկնածուների քանակը: Կենտրոսնական ընտրական հանձնաժողով իրենց առաջադրման դիմումներն են ներկայացրել քաղաքապետի տասնչորս թեկնածուներ, ովքեր քարոզչության ժամանակահատվածում ակտիվ հանդիպումներ ունեցան քաղաքացիների հետ: Մեկ տասնյակից ավելի թեկնածուներից հատկապես կարող ենք նշել և ներկայացնել Վահե Մովսիսյանին, ով վայելում է համաքաղաքացիների մեծ սերը և հարգանքը: Վահե Սուրենի Մովսիսյանը ծնվել է 1985թ. Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, մանկավարժի ընտանիքում: 2010-2011թթ. աշխատել է «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ում որպես վարկային մասնագետ: 2011-2018թթ. աշխատել է «Յունիբանկ» ԲԲԸ Էջմիածնի մանաճյուղի կառավարիչ: Բանկային ոլորտում աշխատանքային գործունեության համար արժանացել է բազմաթիվ պարգևների: Ամուսնացած է, ունի 2 զավակ:
    
    

Պարոն Մովսիսյան հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրել եք Ձեր թեկնածությունը, ո՞րն է եղել առաջադրվելու հիմնական դրդապատճառը:
    
-Իմ առաջադրման հարցում իրենց ուղենշային և ոգևորիչ ազդեցությունն ունեցան քաղաքի մտավորականները, մանկավարժները և ինձ հարազատ մարդկանց հորդորներն ու խնդրանքները: Իրենց խոսքում նշել են, որ իմ մեջ տեսել են այն անձին, ով կարող է թավշյա հեղափոխության ոգին և ջահը բերել Էջմիածին, որը առ այսօր մեզ մոտ բացակայում է: Էջմիածնում միակ փոփոխությունը, դա որոշակի քաղաքական դաշտի և մտածողության փոփոխությունն է, ոչ ավելին: Տնտեսական տենդենցներին, մարդկանց կենսակերպի բարելավմանը նպաստող որևիցե դրական տեղաշարժ չի նկատվում մեզ մոտ: Մայիսից մինչ այսօր Հայաստանում նկատվում է տնտեսական աճ, արդարադատության դրսևորման բարելավում, օրինակը Հայաստանի հանրապետության կառավարության անդամներն են, բոլորն էլ կիրթ, բանիմաց մարդիկ են: Այդ սիմվոլը մենք ցանկանում ենք ունենալ և տեսնել Էջմիածնում, որպեսզի այստեղ ևս հաստատվի թավշյա հեղափոխության հիմքերը:
    
    
Առաջադրված մյուս տասներեք թեկնածուներից ու՞մ եք համարում Ձեզ մրցակից: Ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները նրանց հետ:
    
Անուններ չեմ ցանկանա տալ: Իհարկե կան մարդիկ, որոնց նույնիսկ չեմ էլ ճանչում, մի մասին էլ գիտեմ որպես համաքաղաքացիներ: Ինձ համար թեկնածուն արժևորվում և ընդգծվում է իր ներկայացրած ծրագրերի և թիմային ներկայացվածության շնորհիվ: Ես անկուսակցական եմ և երբևէ չեմ եղել կուսակցական պատկանելիության: Ամենքս մեր քարոզարշավն ենք անում, անկախ մեր դիրքորոշումներից: Հաղթանակը ժողովրդինն է լինելու: Ժողովուրդը ինձ առաջադրել է որպես քաղաքապետի թեկնածու և սպասելու ու պահանջելու է իր առաջարկի դրական արդյունքներին: Բավական է մենք ընտրություններին շահարկենք պայքարել տերմինը, բավական է որ հայը հայի դեմ պայքարի, հայը հայի դեմ պետք է մրցի. պայքարը բացասական երևույթ է: Մեր թիմով սոցիալական հարցումների միջոցով կարողացել ենք քաղաքի բնակչության խնդիրներին ծանոթանալ և ներառել մեր նախընտրական հրատապ ծրագրերի մեջ:
    
    

-Ինչպե՞ս եք գնահատում ժամանակավոր պաշտոնակատարի աշխատելաոճը:
    
-Միանշանակ բացասական եմ գնահատում, քաղաքի մշակութային կյանքը հետընթաց է ապրում, աղբահանության վիճակը զրոյական մակարդակում է, էլ չենք խոսում զարգացվածության և կրթվածության ցենզի չպահպանումը քաղաքապետարանի ապարատի կողմից:
    
    
-Մի փոքր խոսեք քարոզարշավի ընթացքի մասին, ինչպե՞ս ընթացավ:
    
-Քարոզարշավը նախընտրում եմ անել շատ ակտիվ, փողոց առ փողոց, տուն առ տուն, թաղամաս առ թաղամաս: Հիմնականում իմ աշխատանքներին և ուշադրությանս կարժանացնեմ ծայրամասային թաղամասերին, որոնք լքված և մարված վիճակում են գտնվում: Ծայրամասերում այնքան հասարակ խնդիրների կարող ենք հանդիպել, որոնք ամոթալի է, որ 21-րդ դարում լուծում չեն գտել: Մեզ մոտ բացակայում է աղբահանության կանոնակարգված համակարգը, այն գտվում է զրոյական մակարդակի վրա: Մեր կազմած ծրագրերի մեջ ունենք հրատապ խնդիրներ, որոնք պիտի չլինեին վաղուց, իրավունք չունի տուրիստական և մշակութային մեր հոգևոր քաղաքը այսպիսի խնդիրների առաջ կանգներ: Համեմատության համար ասեմ, որ յուրաքանչյուր տարի Էջմիածին այցելում են մեկ միլիոնից ավել մարդ, սակայն գալով տեսնելով հիասթափվում են քաղաքի անբարենպաստ պայմաններից:
    
    
Ես չեմ գնում ընտրություններին ընդառաջ, որ ներկայացնեմ իմ անցյալը կամ ներկան, ես գնում և վստահ քայլերով առաջ եմ շարժվում ներկայացնելու մեր Էջմիածնի ապագան: Մի փոքր գաղտնիք ասեմ, արտերկրից ցանկություն հայտնող ներդնողների մասին, ովքեր քարոզարշավի ընթացքում ինձ օժանդակել են իրենց ներկայությամբ և կոչերով՝ հանուն մեր քաղաքի բարվոք ապագայի:
    
    
-Որքա՞ն եք գնահատում Ձեր ընտրվելու շանսերը: Ինչպե՞ս կվարվեք ընտրվելու և չընտրվելու դեպքերում:
    
-Ո՛չ դաշտից եմ հեռանալու, ո՛չ քաղաքից, առավել ևս ժողովրդից: Ես վերջին ութ տարում, ամեն օրս, ամեն րոպես անցել է ժողովրդի հետ կենդանի շփումով, ընդհանրապես չեմ մտածում պարտության մասին, ես գնում եմ հաղթանակին ընդառաջ: Իմ թիմում այլընտրանք չենք քննարկում, մենք քննարկում ենք ընտրություններից հետո մեր անելիքների մասին: Մեր թիմով սոցիալական հարցումների միջոցով կարողացել ենք քաղաքի բնակչության խնդիրներին ծանոթանալ և ընդգրկել մեր նախընտրական հրատապ ծրագրերի մեջ:
    
    

Մաղթում եմ էջմիածնեցիներին, որպեսզի չհուսահատվեն, չհուսալքվեն, իրենց համարեն 2018 թվականի նոր Հայաստանի արդար քաղաքացիներ, իրենք են որոշելու թե ում տան իրենց քվեն և ում են վստահելու քաղաքի ծառայությունը: Էջմիածնի քաղաքապետարանի դռները պետք է լինի 24 ժամ բաց և պետք է քաղաքապետի դուռը բաց լինի բոլորի առաջ, ցավոք մեզ մոտ ոչինչ չի փոխվել, անցաթղթեր, հերթագրումներ և այլն: Քաղաքացին չպետք է գնա քաղաքապետի մոտ իր հարցը բարձրացնելու, ո՛չ, քաղաքապետը ինքը պետք է ընդառաջ գնա իր բնակչին և լսի նրա խնդիրները:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3673 | 0 | 0
Facebook