Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

«Զանգակ» հրատարակչությունը Աբովյանի №5 հիմնական դպրոցին տրամադրեց տնակ--գրադարան

20:09, Вторник, 13 Ноября, 2018 года
«Զանգակ» հրատարակչությունը Աբովյանի №5 հիմնական դպրոցին տրամադրեց տնակ--գրադարան

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցի VI բ դասարանի աշակերտ Սիրարփի Գոռի Աբրահամյանը մասնակցել է «Ամառային ընթերցանություն 2018» մանկապատանեկան ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը, և հանրապետության 16 դպրոցների ցանկում Սիրարփին լավագույն ընթերցողներից մեկն է ճանաչվել: Այդ կապակցությամբ «Զանգակ» հրատարակչությունը դպրոցի գրադարանին տրամադրեց տնակ-գրադարան, որպեսզի դպրոցի մյուս երեխաները նույնպես ընթերցեն գեղարվեստական հարուստ գրականություն:

Դպրոցի տնօրենը շնորհավորեց լավագույն ընթերցող ճանաչված Սիրարփի Աբրահամյանին, աշակերտներին հորդորեց շատ ընթերցել, որքան էլ որ մեր կյանքում մեծ նշանակություն ունենան հեռախոսները, համակարգիչները, թեպետ դրանք էլ կարևոր են, միևնույն է, գիրքն է մարդու մեջ ձևավորում ազնվություն, արդարամտություն, մարդասիրություն, բարոյական շատ ու շատ որակներ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3070 | 0 | 0
Facebook