«Երեք տարի առաջ, իմ լավ բարեկամ Հակոբ Ղազանչյանին էի հանդիպել և խոսում էինք թատրոնին նոր շունչ տալու, զարգացնելու մասին: Քանի, որ Աբովյան քաղաքը մոտ է գտնվում մայրաքաղաքին գաղտնիք չէ, որ Երևանի մշակութային կյանքը կլանում է #աբովյանցուն, այդ իսկ պատճառով որոշեցինք Աբովյան քաղաքում ստեղծել մշակութային բաց հարթակ և հրավիրել ՀՀ լավագույն թատրոններին»:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ ցավով նշեց, որ Կոտայքի մարզում գործում են միայն երկու թատրոններ և հույս հայտնեց, որ մոտ ապագայում Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում թատրոնները նույնպես կգործեն:
Ներկաներին ողջունեցին նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյան, ՀՀ ժողովրդական արտիստ, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Թատերական փառատոնի առաջին ներկայացումն էր Հրաչ Բեգլարյանի՝ «Արծվաբույն» -ը, որը ներկայացրին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական կազմը:
Արցախյան հերոսամարտին նվիրված ներկայացումը չափազանց հուզել էր հանդիսատեսին:
Ներկայացման վերջում Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարին հանձնեց փառատոնի հուշանվերը և շնորհակալագիր:
Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 23-ը:
Աբովյան-իմ քաղաքը