Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Հազարավոր մարդիկ այցելեցին Ֆրանկոֆոն Ավան, որը դարձավ տոնախմբության հարթակ

18:26, Понедельник, 15 Октября, 2018 года
Հազարավոր մարդիկ այցելեցին Ֆրանկոֆոն Ավան, որը դարձավ տոնախմբության հարթակ

Ահա և ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը։ Այն կարևորագույն նշանակության տնտեսական ու քաղաքական միջոցառում էր ֆրանսախոս երկրների համար։ Հազարավոր մարդիկ այցելեցին Ֆրանկոֆոն Ավան, որը դարձավ տոնախմբության հարթակ մեր սիրելի քաղաքացիների ու օտարերկրյա հյուրերի համար։ Ավանը Ֆրանկոֆոն երկրների բազմազանությունը խորհրդանշող իսկական միություն էր։

Yandex.Taxi-ն Ֆրանկոֆոնիայի տնտեսական համաժողովի հովանավորներից էր։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը անձամբ մասնակցեց համաժողովին, ու որպես հյուր-բանախոս ելույթ ունեցավ տեխնոլոգիական հեղափոխության ու քաղաքային-հասարակական տրանսպորտի վրա դրա ազդեցության թեմայով։

Ֆրանկոֆոն Ավանում Yandex.Taxi-ի տաղավարը բաց էր բոլոր այցելուների համար։ Մենք ուրախ էինք պատմել մեր նորարար տեխնոլոգիաների մասին, ինչպես նաև ցուցադրել մեր ձեռքբերումները AI-ի (Artificial Intelligence) ու առանց վարորդ՝ ինքնավար մեքենաների ոլորտներում։

Հայաստանը առանցքային երկիր է Yandex.Taxi-ի համար։ Մենք ուրախ ենք մեր ներդրումը ունենալ այսպիսի կարևոր միջոցառմանը։
    
     Yandex.Taxi Armenia

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2458 | 0 | 0
Facebook