Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Փորձելու են հասնել մարզի համաչափ զարգացմանը

20:04, Среда, 10 Октября, 2018 года
Փորձելու են հասնել մարզի համաչափ զարգացմանը

Գեղարքունիքի մարզը, ամենամեծ մարզը լինելով, ունի նաեւ ամենաշատ խնդիրները: Աղքատության բարձր ցուցանիշ
     կա։ Արտագնա աշխատանքի պայմաններում բնակչությունը բավականին բարեկեցիկ կյանքով է ապրում ի հակադրություն այն շրջանների, ովքեր ավելի քիչ են դուրս գալիս արտագնա աշխատանքի, Իհարկե, արտագնա աշխատանքը երկակի նշանակություն ունի՝ տնտեսական առումով ձեռնտու է, բայց ամիսներ շարունակ մարդիկ կտրվում են ընտանիքներից։
     Գեղարքունիքի մարզում լայն տարածում ունեցող արտագնա աշխատանքը, Գեղարքունիքի նորանշանակ
     մարզպետ Գնել Սանոսյանի կարծիքով ե՛ւ դրական ազդեցություն ունի, ե՛ւ կա նաեւ բացասական ազդեցություն, սակայն ինքն ու իր թիմը աշխատելու են այն կրճատելու ուղղությամբ, ինչպես նաեւ փորձելու են հասնել մարզի համաչափ զարգացմանը.
     Մարզպետ Գնել Սանոսյանը համոզված է՝ մինչեւ Գեղարքունիքի մարզպետ նշանակվելը բնապահպանության նախարարի տեղակալ աշխատելը եւ Սեւանի բնապահպանական խնդիրներին մանրամասն տեղյակ լինելը ավելի կօգնի մարզպետի կարգավիճակով նաեւ օգնել այդ խնդիրների լուծմանը։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2494 | 0 | 0
Facebook