Համացանցում համառ լուրեր են շրջանառվում, որ Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կյանքի խոսք եկեղեցու հետեւորդ է։ Իրակա՞ն են շրջանառվող լուրերը, թե՞ ոչ՝ հարցի պատասխանը փորձեցինք ստանալ անձամբ ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից, ով բավական վրդովված նկատեց․
- Բացարձակ սուտ է, զրպարտություն։ Ինչ-որ անձանց կողմից իրականացվող արշավ է իմ անձի դեմ։ Նորից եմ կրկնում սուտ է այդ լուրը։ Ավելին ասեմ, որ նման կեղծ լուրեր շրջանառողները մեկընդմիշտ հասկանան՝ ես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ եմ։ Այսքանը, շնորհակալ եմ։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
iravunk.com