Խօսքեր՝ քարեր թանկարժեք,
Խօսքեր՝ գանձեր մեծարժեք,
Խօսքեր նման արեգակի,
Մանկան լեզուի մաքրութիւնի:
Միշտ կրկնուող, երբեք չհնացող,
Հազար տարուայ երգն ու սուտը,
Միշտ սրբութեամբ եռուն պահող…
Մոգական ուժով ցնորքային,
Գալիս են խօսքեր անդնդային,
Զարկում փշուր մեր սրտերին,
Պոկում հույսեր երազային:
Միշտ նորացող, երբեք չմոռացուող,
Հարիւր դարերի դաժան կատակը,
Հուր-հաւիտեան անշէջ պահող…
Ըմբոստ ոգու ձայնով արթուն,
Մարդիկ կը գան անարգելու,
Սուտ խորհուրդը մեծ խօսքերի,
Եւ կը միանան նախնիներին:
Վարդան Հովէեան