Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Աբովյանի հատուկ դպրոց . Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

11:45, Суббота, 07 Апреля, 2018 года
Աբովյանի հատուկ դպրոց . Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը
     Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: Մայրության և գեղեցկության տոնի հրաշագեղ խորհուհրդը նկատի ունենալով՝ Աբովյանի թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցը ջերմորեն շնորհավորում է բոլոր կանանց, մայրերին՝ մաղթելով սիրով, ուշադրությամբ և քնքշությամբ պարուրված խաղաղ կյանք:
     Մեծարման և բարեմաղթանքի լավագույն տարբերակը հայ մայրերինՀովհ. Շիրազի «Հուշարձան մայրիկիս» բանաստեղծաշարն է.
     Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ,
     Նրանց կերգեմ` երգելով մորն իմ անգին,
     Թող ինձ կարդա մայրամոռն էլ անզգամ`
     Պաշտե գեթ իր մայրիկին:
     Ախ, անառակ որդիք շատ եմ տեսել, շատ,
     Անառակ մայր...Օձն էլ չունի, օ, երբեք,
     Միայն մայրն է մնացել սուրբ Արարատ
     Ողջ աշխարհում այս պղերգ:
     Աստվածները սատանաներ դուրս եկան,
     Ախպերն ախպոր, քույրը` քրոջ կդավե,
     Սուրբ է մնում միայն սիրտը մայրական,
     Ախ, լոկ մայրն է սուրբ ու վեհ:
     Սայաթ-Նովան իր սիրուհուն սիրերգեց,
     Նարեկն` սատծուն, Խայամն երգեց իր գինին,
     Ես ինձ ասի` մորդ երգիր, բանաստեղծ,
     Որ մայրանան կյանք ու կին:
     Ես մոր սրտի սիրտը պիտի ձեզ բանամ`
     Նման մթնած, գանձաթաքույց այրերին,
     Ողջ անառակ որդոց պարտքը պիտի տամ
     Բոլոր մոլոր, բոլոր մոլոր մայրերին...


    
     Աբովյանի հատուկ դպրոց

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3956 | 0 | 0
Facebook