Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա և Հայաստանում այդքան ինքնատիպ նշվող միամսյակի մեկնարկի կապակցությամբ: Անփոխարինելի է կնոջ դերը հայ ավանդական ընտանիքի պահպանման և մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակման գործում, ինչն ինքնին էականորեն նպաստում է մեր պետականության ամրապնդմանն ու զարգացմանը: Հայ հոգեկերտվածքում կնոջ առաքելությունը համեմատվում է տան սյան և ընտանիքի առանցքի հետ: Միշտ ժպտացե'ք, սիրելի' կանայք, ձգտե'ք և իրականացրե'ք Ձեր գաղափարներն ու նպատակները, հասե'ք Ձեր երազանքին, քանզի հայ կինն օժտված է բացառիկ իմաստությամբ և խոհեմությամբ: Արտահայտելով մեր սերն ու հարգանքը մեր մայրերի և քույրերի նկատմամբ՝ ցանկանում եմ քաջ առողջություն, անձնական երջանկություն, հաջողություն և ամուր ընտանիքներ:
Հարգանքներով՝ Հակոբ Շահգալդյան