Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

30 արծաթի այսօրվա արժեքը կամ Վարդան Սեդրակյանը կրկին ճիշտ էր

21:24, Четверг, 28 Марта, 2013 года
30 արծաթի այսօրվա արժեքը կամ Վարդան Սեդրակյանը կրկին ճիշտ էր

Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց. «Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ» ։Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան (Մաթեոս 26.14-15):


    

Պարզվում է, որ այսօր կառավարության նիստում որոշվել է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պ. Հայրիկյանին 20.5 միլիոն դրամ հատկացնել՝ արտասահմանում բուժում ստանալու նպատակով: Թե ինչ կարող է զգալ այս առիթով յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ավելորդ է անգամ նշել:

Կարևոր է մի ուրիշ փաստ: Նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողի հարցին պատասխանել էր, որ իր համար իր մեքենան ավելի թանկ արժի, քան Հայրիկյանի կյանքը: Ժամանակին այդ խոսքերը ադեկվատ չընկալեցին և վայնասունի սիրահարներին ինքնադրսևորվելու մեծ հնարավորություն ընձեռնվեց: Շատ ժամանակ չի անցել Սեդրակյանի այդ հայտարարությունից և հիմա արդեն համոզված կարելի է ասել, որ նա կրկին չէր սխալվում: Ի դեպ նույն ասուլիսի ժամանակ Սեդրակյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ մահափորձը հենց ինքն է կազմակերպել: Ինքն ընդամենը առեւտրի մեջ մտավ իշխանությունների հետ եւ ստացավ որոշակի բոնուսներ»: Իսկ թե ինչ արժի Հայրիկյանը կամ նրա կյանքը այսօր արդեն հայտնի է բոլորին:

Երկար ժամանակ ուզում էի հասկանալ թե 30 արծաթի մերօրյա արժեքը որքան է և վերջապես իմացա` ուղիղ 20 միլիոն 500.000 դրամ: Հիմա ես նաև գիտեմ թե սերունդները Հայրիկյանին որպես ինչի սիմվոլ են հիշելու:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
3872 | 2 | 0
Facebook