Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Մրցույթ –վիկտորինա ռուսաց լեզվից

16:53, Пятница, 02 Февраля, 2018 года
Մրցույթ –վիկտորինա ռուսաց լեզվից
     2018 թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցավ մրցույթ –վիկտորինա 8 –րդ «Ա» և 8 –րդ «Բ» դասարանների միջև ռուսաց լեզվից: Վիկտորինան կազմակերպվել էր ռուսաց լեզվի ուսուցչուհի Լուսին Ազարյանի կողմից, որի նպատակն էր քերականական նյութի ամփոփումը: Սովորողները սկզբում արտասանեցին բանաստեղծություններ և ասույթներ ընկերության մասին, միաբերան հնչեցրին մրցույթի նշանաբանը՝, , Один за всех, и все за одного". Մրցույթը տեղի ունեցավ հարցաթերթիկների միջոցով, որոնք նախօրոք կազմել էր ուսուցիչը: Սովորողները ակտիվորեն պատասխանում էին գոյական անվան հետ կապված հարցերին: Դասարաններն ունեին իրենց անվանումները. 8-րդ «Ա» դասարան՝, , Комета", 8-րդ «Բ» դասարան՝, , Гром": 42-40 հաշվով հաղթեց 8-րդ «Ա» դասարանը:
     Դասն անցավ շատ հետաքրքիր մրցակցային մթնոլորտում, որը նպաստեց նյութի կրկնությանը և գիտելիքների ամրապնդմանը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3207 | 0 | 0
Facebook