ԻՆՉՊԵՍ ԹՈՂԵՑԻ ԾԽԵԼԸ
/հումորեսկ/
Տարբեր մարդիկ տարբեր ձև են սխալվում: Եվ ոմանք, այդ թվում ես, գիտեմ, որ սխալ եմ ու միշտ հակաճառում եմ թե անսխալական եմ: Բայց դա իհարկե ճիշտ չէ: Անկախանալուց հետո, որոշեցի մյուսների պես գործարարությամբ զբաղվել: Ինչպես կինս էր ասում . «Մեր մեկն էլ թող հազար դառնա»:
Բակումս մի փոքրիկ կառույց կար, դարձրեցի կրպակ, ապառիկով ապրանք ձեռք բերեցի ու սկսեցի տիկնոջս ու երեխաներիս երազանքը իրականություն դարձնել: Որոշ մարդիկ կանխիկ էին վճարում, որոշ մարդիկ ապառիկով տանում ու տարիներով չէին վճարում: Ինքս ստիպված փակվում էի նրանց վերցրած
13
ապրանքի դիմաց ու մտածում, որ մի օր ետ կվերադարձնեն: Սակայն իզուր էր ամեն ինչ: Ապրանքը պակասում էր, ապառիկ վերցնողները շատանում: Եվ դա էլ առիթ դարձավ, որ կորցնեմ կնոջս ամուսնական զարդեղենը, ավտոմեքենաս:
Օրեցոր ավելացող պարտքերը ստիպեցին հրաժարվել կնոջս վաղեմի երազանքից: Խորը մտածմուքի մեջ ընկա: Եվ կրպակից այցելուների բաժակի ընկերը դարձա, չմոռանալով նաև ծխախոտի տուփը: Խմում էին ինձ հետ հավասար, հեռանում` պարտքերս ավելացնելով:
Եվ սովորական դարձավ ինձ համար 1շծխելը, խմելը, ոչ մի օր առանց նրանց չէի կարող: Հրաժարվել այնքան էլ հեշտ չէր:
Քանի կրպակը գործում էր, ոչինչ` օգտվում էի մինչև այն օրը, երբ կինս ասաց. «Ստոպ, այսինքն կանգ առ, բա մենք, քո երեխաները, վերջնականապես որոշել ես մեզ էլ կործանել»:
Ասաց նա ու սպառնաց, թե փողոց կշպրտի: Մնում էր լուռ հնազանդվել: Իրոք սկսվեց մի դժվարին ժամանակաշրջան: Գումար չկար, խանութների տերերը ինձ, որպես նախկին վաշխառուի այլևս ապառիկով ապրանք չէին տալիս: Նույնիսկ պատահեց, որ փողոցներից գիշերով սկսեցի սիգարետի մնացորդներ հավաքել: Երկու օր հավաքում էի, մի օր «ճաշակում»: Դա էլ լուծում չէր, մեկ ամիս հետո հիասթափվեցի: Խաբեությամբ սկսեցի պատահական անցորդներից խնդրել, ծանոթներս էլ երևում է, իմ պես դրա կարիքը ունեն:
Հարևանիցս վերցնել այնքան էլ դյուրին չէր, որովհետև նա ոչ ծխում էր, ոչ խմում և պարզ է, որ ինձ համար չէր
14
գնելու:
Որոշակի կախվածություն սկսեցի ունենալ ծխախոտից, չխմելու դեպքում ձեռքերս սկսում էին դողալ մի պաղ սարսուռ էր անցնում մարմնովս:
Մեղքս ինչ թաքցնեմ, միշտ էլ քեֆ-ուրախություն սիրել եմ, ինձ երանության մեջ զգացել: Մի քանի անգամ պետքարանի կարիք ունենալով, օրը ցերեկով` ավտոկանգառում, միզել եմ բոլորի ներկայությամբ, ուշունցների մասին տեղին-անտեղի գործածել եմ, միայն բախտս բերել է, որ ծեծի չեն ենթարկել…
Բոլոր մտերիմներս իմ ողջ պատմությանը ծանոթ են, ու միշտ հորդորում էին հետևել իրենց օրինակին և հրաժարվել արաղից, ծխախոտից: Եվ մի գեղեցիկ օր զգացի, որ կորցնում եմ նրանց:
Աստված ոչ արասցե, կինս էլ երեխաներիս հետ հեռանան, ինձ համար ապրելն անիմաստ է: Ու սկսեցի խորը գիտակցել, ճիշտը` հետևելն է նրանց խելացի ցուցումներին: Ընտանիքս սովի էր մատնվել, հացի գումար նույնիսկ չէինք կարողանում գտնել: Բուհը գերազանց ավարտածս դարձել էի մոլագար ծխող և հարբեցող:
Չկար արաղը և սիգարետը կյանքս կարծես անիմաստ էր…
Երբեմն կնոջս էի խոստանում, երբեմն արդեն չափահաս երեխաներիս, որ այլևս չի կրկնվի, բայց անօգուտ:
Մի ճոխ խնջույք կազմակերպեցի այդ վնասակար սովորույթից ազատվելու համար: Եվ թեժ խնջույքի պահին, ընկերս` Հակոբիկը խոստացավ դպրոցում
15
դասաժամեր տալ, միայն թե խոստանամ հրաժարվել ամեն ինչից:
Այդպես էլ արեցի` հատուկ ռեժիմ սահմանելով: Այդ գործում օգնեց ինձ դպրոցը . «Դպրոցում չծխել, չխմել, վրայիցդ շան հոտ կփչի, երեխաները շատ հարցասեր են, զգույշ մնացեք այդ աշխատանքն էլ չկորցնես»:
Ստացածս գումարն էլ այնքան շատ չէր, իսկ հոգսերը շատ: Մի քիչ շահախնդրությունը աչքերս բացեց` ումից էի պակաս, ինքս էլ լավ ապրելու իրավունք ունեմ:
Չնայած արդեն երկու ամիս էր, որ չէի ծխում, բայց մաշկիս գույնը դեռ դեղին էր մնում:
Իհարկե մարդու առողջությունը շատ կարևոր է և այն պահպանել է պետք:
Կարևորը սրտիս աշխատանքը կայունացավ, կարծես ճնշում երբեք չէի ունեցել, գիշերները հանգիստ էի քնում: Ուրախ էի, աշխարհում չէ որ անկարելի բաներ չկային, միայն համառ լինել է պետք, վախենում եմ դրժել խոստումս: Ի~նչ ձանձրալի «հիվանդություն» է` հատուկ ռեժիմով պահպանել առողջությունդ…