Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Լույս է տեսել Լիլիթ Մկրտչյանի «Կրթական վերափոխումները ՀՀ-ում 1991-2005» գիրքը

21:51, Воскресенье, 19 Ноября, 2017 года
Լույս է տեսել Լիլիթ Մկրտչյանի «Կրթական վերափոխումները ՀՀ-ում 1991-2005» գիրքը
     Նոյեմբերի 18-ին, Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանի «Կրթական վերափոխումները ՀՀ-ում 1991-2005» գրքի շնորհանդեսը: Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նշեց, որ գիրքը չափազանց արժեքավոր աշխատանք է. հեղինակը հիմնավոր առաջարկներից զատ, եզրակացություններով ամբողջացրել է կրթական համակարգի վերափոխումների մի ամբողջ ժամանակաշրջան: ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, սա բացառիկ աշխատանք է, քանի որ ամփոփում է անկախության տարիների կրթության վիճակը:
     Լիլիթ Մկրտչյանը նշեց, որ դեռևս տարիներ առաջ որոշել էր առնչվել կրթության բոլոր ոլորտների հետ, և հենց դա էլ օգնեց իրեն տեսնելու կրթության ոլորտի բացթողումներն ու առանձնահատկությունները, ինչն էլ ամփոփվեց այս աշխատանքում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4504 | 0 | 0
Facebook