Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

«Ոսկե աշուն» խորագրով միջոցառումը եզրափակվեց տերևների հրավառությամբ

11:53, Вторник, 24 Октября, 2017 года
«Ոսկե աշուն» խորագրով միջոցառումը եզրափակվեց տերևների հրավառությամբ

Հոկտեմբերի 20-ին Չարենցավանի Ս. ավանյանի անվան N 4 հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ «Մայրենիի» տասնօրյակին նվիրված «Ոսկե աշուն» խորագրով միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 2-րդից 4-րդ դասարանների աշակերտները, ովքեր իրենց ելույթով՝ երգ ու պարով, հանելուկներով, բեմականացումներով օրը դարձրեցին տոնական և անմոռաց: Աշակերտները գովերգեցին աշունը և ներկայացրեցին այն իր ողջ հմայքով՝ ուրախությամբ, հանգստությամբ, թախիծով, աշնան երփներանգ գույները, մրգերը:
     Միջոցառումը եզրափակվեց տերևների հրավառությամբ և ուրախ պարով:
     Միջոցառման ավարտից հետո աշակերտները համտեսեցին աշնան պարգևած բարիքներից:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4877 | 0 | 0
Facebook