Հոկտեմբերի 21-ին Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին Լուսակերտի զորամասում կազմակերպված միջոցառմանը: Զորամասում նշում էին հրթիռահրետանային զորքերի կազմավորման 25 ամյակը: Զորամաս էին եկել Պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, Աբովյանի քաղաքապետ Վ. Գևորգյանը և շատ ուրիշներ: Հետաքրքիր և հագեցած օր ունեցան դպրոցի սաները զորամասում: