Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Գարուն

22:40, Понедельник, 11 Марта, 2013 года
Գարուն

Գարուն` այնքա~ն մեղմ, այնքա~ն քնքշաբույր,

Ինձ շատ արև տուր, արև ու համբույր,

Անձրևի կաթիլ ու տաք քամի տուր,

Ինձ գարնանային անուշ ծաղիկ տուր:

Խենթ քամիների հետ տար ինձ դեսուդեն,

Թող ինձ մոր պես մեղմիկ նրանք օրօրեն.

Ծառերի սոսափը` ինձ օրորոցային,

Երկնի անհունը` տանիք իմ գլխին:

Հետո արթնացրու ինձ իմ անուշ քնից

Մի անուշ, քնքուշ, տանող մեղեդուց,

Երեսս օծիր ցող-կաթիլներով,

Գլխիս պսակ դիր թարմ ծաղկաթերթով:

Մարմինս օծիր կախարդված ջրով,

Մի երկար զգեստ տուր` քո շնչով, բույրով,

Քամին թող շոյի վարսերս փարթամ…

Ու այսպես այնքան,

Որ ես ինձ հավերժ գարնան թագուհի զգամ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
18278 | 0 | 0
Facebook