Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

03:17, Суббота, 08 Марта, 2014 года

-Հիշու՞մ ես՝ անցած ամառ էր, խոտերը անսպասելի տապից դեղնել-ոսկի էին դարձել, ճանապարհներին մարդ էլ չկար. շոգ էր: Նստել էինք ձեր բակի միակ ծառի ստվերում ու մոռացել…

-Անցած ամառ ես այստեղ չէի, շփոթում ես:

-Երևի…Իսկ հիշու՞մ ես, որ միասին նշեցինք իմ ծննդյան օրը, առաջին անգամ քեզ հետ նշեցի իմ չսիրած օրը: Ամեն ինչ ինքդ էիր կազմակերպել ինձ համար, ու ես խոստացա, որ կշարունակեմ սիրել ծննդյանս օրը, եթե այն միշտ դու կազմակերպես ինձ համար:

-Կներես, բայց նման բան չեմ հիշում: Ե՞րբ է ծննդյանդ օրն ընդհանրապես:

-Կարևոր չէ: Ես հիշում եմ ծաղկեպսակը, որ նվիրեցիր ինձ, երբ քայլելիս հավաքած ծաղիկները չցանկացար տուն տանել: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում՝ երիցուկներ էին հիմնականում, ես էլ կատակով հատ-հատ հանում էի, ու սիրում-չի սիրում էինք խաղում:

-Ես քեզ հետ երբևէ չեմ քայլել, մենք ծաղիկ չենք հավաքել քայլելիս ու ես պսակ չե՛մ հյուսել դրանցից, բավական է հորինես:

-Ես չեմ հորինում, ուղղակի զարմանալի կերպով հիշում եմ ինչ-որ տեղից:

-Երևի պարզապես հագեցած օրվա արդյունքն է, շփոթում ես դեպքերը, դեմքերը:

-Միգուցե…

«Ուղղակի շատ եմ երազում, իսկ դու չես էլ իմանում՝ գիշերը ու՞մ է երջանկացնում հոգիդ»

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4309 | 0 | 0
Facebook