Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Կարոտ

Mamuli Xosnak
Автор:
Mamuli Xosnak
20:36, Четверг, 07 Марта, 2013 года
Կարոտ
     Կարոտում եմ...կարոտում եմ այնպես կարծես ողջ կյանքս հայոց լեռներում եմ ապրել, կարոտում եմ այնպես կարծես մեր հնամյա սուրբ եկեղեցիներից մեկում եմ կնքվել: Միթե՞ կա այսպիսի կարոտ երբ չես տեսել քո հայոց սարերն ու ձորերը, երբ չես շնչել լեռների մաքուր ու անկկրկնելի օդը, երբ չես խմել սառնորակ ջուրը՝ բխող Արաքսից, երբ միայն հեռվից տեսել ես Արարատի ճերմակ գագաթը, բայց չես դիպել, մինչ դեռ անտեսանելի կարոտ կա սրտումդ, աննկարագրելի: Կարոտդ սրտումդ պահած երազում ես...երազում ես նորից դառնալ այն տնակը ուր ապրել են պապերդ, ուր մի ողջ ազգ շնչել, ապրել ու գործել է ու բնաջնվել է...չգիտեմ երբևիցէ կարոտս կառնեմ...միգուցե ոտքս դնեմ այնտեղ որպես այցելու բայց դա դարդիս դարման չի լինի: Ես գիտե՛մ կգա այդ օրը, կշողա ԱՐև հայի աչքերում ու սրտում, բայց արդեն իր էրգրին տեր կանգնած: Միայն այդ ժամ կարոտս կառնեմ ու երջանկությունից կխելագարվեմ...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5004 | 0 | 0
Facebook