Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Ընտրակաշառք թե՞ ...

Mamuli Xosnak
Автор:
Mamuli Xosnak
16:46, Вторник, 19 Февраля, 2013 года
Ընտրակաշառք թե՞ ...
     Հոդվածս սկսեմ փոքրիկ կատակով, ինչը մեր օրերում իրականություն է...
     Ուսուցիչը հարցնում է աշակերտին.
     -Աշոտիկ դու սիրու՞մ ես մեր նախագահին:
     Աշոտիկը պատասխանում է.
     -Այո՛:
     -Հիմնավորիր պատասխանդ Աշոտիկ
     -Դէ Ընկեր Ղազարյան ինչպես ծնողներին այնպես էլ նախագահին չեն ընտրում...
     Կարծում եմ բոլորս էլ գիտեինք ընտրության արդյունքները մինչ ընտրությունները և հիասթափությունը այնքան էլ մեծ չէր այս հարցում:
     Իսկ ես զարմացա այն ժամանակ երբ Հանրապետականները վախենալով կամ իրենց ապահովության համար սկսեցին վերջին օրով ընտրակաշառք բաժանել: Անունը ընտրակաշառք է բայց կարծում եմ դա ժողովրդի երբեմնի գումարն է, որը իրենով է անում մեր կառավարությունը և յուրաքանչյուր քաղաքացի կարող է վերցնել այդ գումարը և ընտրել իր ուզած թեկնածուին կամ չմասնակցել ընտրությանը: Կառավարությունն իրավունք ունի չնչին թոշակ տա թոշակառուին իսկ ինքն իր ուզածն անի, իսկ թոշակառուն չի կարող 5 տարին մի անգամ խաբել կառավարություն կոչվածի՞ն: Եվ որքանով տեղեկացված եմ ընտրությունը տեղի է ունենում փակ և բացի ընտրողից ոչ ոք չի տեսնում թե ով է ընտրվում: Անցնեմ միջադեպին որը զայրացրեց և առիթ հանդիսացավ այս նյութը գրելու: Ընտրություններից մեկ օր առաջ Հանրապետականների ստրուկները, տվյալ դեպքում թաղայինը զգուշացրել է, որ ոչ մեկի չասվի այդ մասին և ընտրեն Սերժին: Իսկ անմիջապես Ընտրությունների հաջորդ օրը, երբ արդեն պարզ է, որ առաջիկա 5 տարին երկրի ղեկավարը նորից Սերժ Սարգսյանն է լինելու, այդ նույն թաղայինը զանգում է քաղաքացուն, ում ընտանիքից միայն մեկն է մասնակցել ընտրության և ասում թե ժեկի պետն ասում է, որ դուք երեկ ընտրել եք Րաֆֆի Հովհաննիսյանին և որ հաջորդ անգամ ձեր տուն չենք գա, քաղաքացին հայտնում է, որ իրենց ընտանիքից միայն մեկն է մասնակցել ընտրությանը, որովհետև հասկանում է, որ ամեն ինչ սուտ է: Իսկ թաղայինը պատասխանել է թե ով չի մասնակցել գումարը ետ պետք է վերադարձնի, իսկ տված գումարն ի՞նչ է՝ 5000 դրամ: Ու այս ամենից հետո ինքներդ եզրակացություն արեք...Ո՞նց իմացավ ժեկի պետը թե ում է ընտրել քաղաքացին: Ինչի՞ են հավաքում բաժանված ընտրակաշառքը: Եթե չկողմնորոշվեք, դիմե՛ք, անպայման կբացահայտեմ բոլոր մութ անկյունները...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4516 | 2 | 0
Facebook