Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Ուրիշին

Missakuk
Автор:
Missakuk
10:49, Пятница, 08 Марта, 2013 года
Ուրիշին

Ինչ եմ ուզում…չեմ հասկանում…եթե քեզ չեմ սիրում ինչու եմ քո զանգերին ու քեզ հետ հանդիպումներին սպասում…բայց եթե սիրում եմ, ինչու եմ երբեմն ուզում փախչել` այնքան հեռու...Մի վայր, որտեղ ոչինչ չի հիշեցնի քո ու քո սիրո մասին….

Երբեմն հոգնում եմ ու երբեմն էլ կարոտում` այնքան ուժգին…մտահոգվում և միևնույն ժամանակ անտարբեր դառնում…եթե անկեղծ լինեմ ինքս ինձ հետ, ապա ամեն ինչ չափից ավելի պարզ է…ուղղակի ինչպես վերջերս եմ հասկացել, ինձ դուր է գալիս զբաղվել ինքնախաբեությամբ…բայց ինչու եմ խաբում ուրիշին….խաբված լինելու իմ ցանկությունը ոչ մի կերպ չի արդարացնում ուրիշին խաբելու իմ այս քայը…ինչ ուզում է լինի ես իրավունք չունեմ…ես պարտավոր եմ ասել քեզ այն ճշմարտությունը, որը ես ինքս էլ չեմ ուզում ընդունել…այո, ես սիրում եմ, բայց…ուրիշին…մի մարդու, ով ինձ հետ լինել, ինձ համար ժպտալ ու ինձ գրկել չի կարող….սիրում է, սիրում` ուրիշին… «ուրիշին» այնքան չարագուշակ է դարձել այդ բառն ինձ համար…

Գիտեմ, որ աշխարհում չեմ գտնի այնպիսի մեկին, ով ինձ կկարողանա սիրել այնպես, ինչպես դու…բայց գիտեմ նաև այն, որ աշխարհում չի գտնվի մեկ այլ մարդ, ում ես այսչափ կկարողանամ պաշտել….ես` մեկը այն մարդկանցից, ով չէր հավատում սիրուն, սիրո մասին եղած բոլոր բառերին….ես` ես երեկվա անհավատս, ասում եմ աշպարհի երեսին գոյություն ունեցող և չունեցող բոլոր բառերով...բառեր, որոնք էլի քիչ են` քիչ` ցույց տալու համար սիրտս, միտքս, հոգիս, որ բացի նրա մասին մտածելուց, մտածում է միայն քեզ չխաբելու մասին….

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3828 | 0 | 0
Facebook