Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Հոգնել եմ

Missakuk
Автор:
Missakuk
22:17, Воскресенье, 17 Февраля, 2013 года
Հոգնել եմ

Հոգնել եմ, հասկանում ես….հոգնել եմ…այն աստիճան, որ չեմ հավատում` ոչնչի չեմ հավատում, չեմ հավատում, որ կփոխվես, որ ինձ կապացուցես, որ քո մասին սխալ եմ պատկերացում ունեմ, որ քեզ չեմ ճանաչել…երբեմն մտածում եմ, որ այդ քո չուղղվելը ու նորից կրկնվող սխալները սպանեցին էն սերը, որ կար սրտումս…հիմա կասես ինչպես, չէ, կասես ուրեմն չես սիրել…ուղղակի հոգնել եմ, կուզեի պատկերել այն ամենը ինչ կատարվում է ներսս, բայց…վախենում եմ…հա, վախենում, եթե բացի քեզանից ինչ որ մեկը կարդա գրածս, կսկսի արհամարհել ինձ, հա, արհամարհել…գուցե այն ամենը ինչ հիմա կատարվում է մեր մեջ նորմալ է դպրոցական երեխաների կամ հարյուրն անց ծերերի համար: Բայց մենք` երիտասարդ ենք…ասում են պետք է մտածել վաղվա օրվա մասին, քայլեր անել, որպեսզի վաղվա օրը լինի ապահով, ավելի լավը…բայց ավելացնել է պետք այն, որ չպետք է մոռանալ այսօրվա մասին…դու քո այսօրվա մասին չես մտածում...

Գիտեմ ու հավատում եմ, որ սիրում ես, բայց…կյանքումս առաջին անգամ եմ նման վիճակում հայտնվել…գիտեմ, որ ցավ է պատճառում ինձ այս վիճակը, բայց …վախենում եմ նաև որևէ քայլ անել, որը կարող է ընդմիշտ հեռացնել քեզ ինձանից…

Գուցեև սերն է…դեռ կարողանում է պայքարել...բայց այնքան սահմանափակ են նրա ուժերը, որ թույլ քամուց անգամ կարող է սաստիկ հիվանդանալ...ու մահանալ...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
5247 | 1 | 0
Facebook