Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Արմենակ Ուրֆանյանը ապրիլի 1-ին

12:30, Понедельник, 01 Мая, 2017 года
Արմենակ Ուրֆանյանը ապրիլի 1-ին
     Քառօրյա պատերազմի մասնակիցք Կարեն Թորոսյանը, ով հերոս` Արմենակ Ուրֆանյանի զինվորն էր վեջերս հաճախ է անդրադառնում իր Ֆեյսբուքյան էջում իր զոհված ընկերներին և այս անգամ ել նա անդրադարձել է իր վաշտի հրամանատար` Արմենակ Ուրֆանյանին և գրել, թե ինչ էր կարգադրում Արմենակը ապրիլի 1-ին.
     "Երբ Ուրֆանյանը` իմ վաշտի հրամանատարը, նշանվելուց հետո վերադարձավ զորամաս շատ ուրախ էր, պատերազմից մոտ մեկ ամիս առաջ էր, տեսա պատահական նրան Ֆեյսբուքում, ընկերության հայտ ուղարկեցի ընդունեց, մոտեցա ասեցի - պարոն կապիտան քեզ դռուժիտ եմ տվել ՖԲ-ով ընդունել ես, ասեց "հա ես սաղին ընդունում եմ, բայց սկի նկար չունեմ", ասեցի բա՞ պարոն կապիտան ինչի՞ համար ես մտնում Ֆեյսբուք, ասաց "նշանածիս հետ եմ գրվում", համ ժպտում էր համ խոսում, բարի ու գեղեցիկ ժպիտ ուներ, մի անգամ ասեցի աշխարհի ամենալավ ու սիրուն տեղը Դուբայնա, մեկ ել Արմենակը ասեց "չեեե Կարեն, ամենալավը Արեշնա"։ Երբ իմ վաշտի հրամանատարն էր նա դեռ ավագ լեյտենանտ էր, հետո ստացավ կապիտան ու իրեն շատ էր սազում 4 աստղ, բոլորս վաշտով հպարտ և ուրախ էինք, պատերազմից ժամեր առաջ, ցերեկը երբ եկավ մեր դիրքը ստուգելու հրամայեց ասելով "այ ստեղ լավ կփորեք, որ դրանք մտնելու լինեն դուք ռիվոգով վազեք ու կարողանաք զբաղեցնել ձեր խրամատները, որ նեղ չլինի ու ժամանակ չկորցնեք", ասեցի պարոն կապիտան ես դեմբել եմ ես գործ չանեմ էլի) ) ) ) ) ասաց "Թորոսյան, հենց դու պիտի անես, որ ծառայածդ ջուրը չնկնի"

Կարծես սիրտը վկայեր, բոլորիս համար անհանգստանում էր, բոլորս ել սիրում ու հարգում էինք նրան։
     Տասնյակ թուրքերի զարկիր մեն-մենակ, չնկնելով գերի մեր քաջ` Արմենակ...."

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5689 | 0 | 0
Facebook