Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Երևանի Օրբելի փողոցոմ տեսախցիկը ֆիքսել է 11-րդ դասարանցի աղջկա վրաերթի պահը. բացառիկ տեսանյութ

15:48, Среда, 06 Марта, 2013 года
Երևանի Օրբելի փողոցոմ տեսախցիկը ֆիքսել է 11-րդ դասարանցի աղջկա վրաերթի պահը. բացառիկ տեսանյութ
     Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 4-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
    
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16: 40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Վարուժան Ավետիսյանը, վարելով «Օպել» մակնիշի 33 PՍ 885 համարանիշի ավտոմեքենան, Օրբելի փողոցի 47 շեքի դիմաց վրաերթի է ենթարկում հետիոտնին՝ 16-ամյա Անահիտ Սահակյանին:
    
     Վրաերթի ենթարկվածին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներ ու Օրբերլի 14 հասցեում գործող «Սեկոնետ» անվտանգության համակարգերի խանութ սրահի աշխատակիցները և նրանց օգնությամբ էլ վրաեթրի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
    
     Ֆոտլրագրողը հայտնում է, որ «Սեկոնետ» անվտանգության համակարգերի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է վրաերթի պահը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է հետիոտնը, ով ի դեպ սովորում է Երևանի թիվ 83 դպրոցի 11-րդ դասարանում, հետիոտնի համար չթույլատրելի վայրով փորձում է անցնել և իր անուշադրության հետևանքով վրաերթի է ենթարկվում:
    
     «Արմենիա» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
8169 | 2 | 0
Facebook