Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Հովհաննես Ազոյանի գրառումը իր ֆեյսբուքյան էջում Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

11:13, Вторник, 19 Февраля, 2013 года
Հովհաննես Ազոյանի գրառումը իր ֆեյսբուքյան էջում Րաֆֆի Հովհաննիսյանի մասին
     Հովհաննես Ազոյանը իր ֆեյսբուքյան էջի պատի վրա գրել է հետևյալ գրառումը՝ «Paron Hovhannisyan... Duq ays @ntrutyunnerum sanitari der eq katarel.....da karevor e...» . Նյութի տակ կար մի հասցե, որտեղ գրված էր հետևյալը՝ «Փետրվարի 18-ին ժամը 23: 00-ին մամուլի ասուլիս էր հրավիրել» Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա չպատասխանեց լրագրողների հարցերին` նշելով, որ փետրվարի 19-ին Երևանի Ազատության հրապարակում կպատասխանի բոլոր հարցերին: Նախագահի թեկնածուն ելույթ ունեցավ հոտընկայս` ասելով. «Փետրվարի 18-ին վերջին րոպեներն են, հայ ժողովուրդը նշում է 20 տարվա ընթացքում առաջին հաղթանակը, հայ ժողովուրդը հաղթանակել է, և բոլորս գիտենք, որ մենք հաղթանակի մեջ ենք: Դուք գիտեք նաև, որ ես հարգում եմ բոլոր մրցակիցներին և առաջին հերթին գործող նախագահ Սերժ Սարգսյանին այն ավանդի համար, որ ինքն ունեցել է Արցախյան ազատամարտում, պետական շինարարության մեջ և ոչ մեկը դա չի կարող ուրանալ: Ինքը կմնա պատմության դասագրքերում և ինքը մեզ ծառայելիք ճանապարհ ունի մեր ժողովրդի նկատմամբ ապագա տարիների ընթացքում։ Բայց հենց ինքն է առաջին նախագահը 20 տարվա ընթացքում, որ պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է` ոչ թե Րաֆֆին հաղթել է, Սերժը` պարտվել, այլ հայ ժողովուրդն է ազգ դարձել և պետություն»: Ելույթի մանրամասները տեսանյութում: »
Ահա խոսքը այս տեսանյութի մասին է.
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
9293 | 9 | 0
Facebook