Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Շուշաննա Թովմասյանը ներեղություն է խնդրում մյուս դերասաններից, բայց իր համար ամենակարևորը Աիդա Բաբաջանյանն է

17:51, Пятница, 01 Марта, 2013 года
Շուշաննա Թովմասյանը ներեղություն է խնդրում մյուս դերասաններից, բայց իր համար ամենակարևորը Աիդա Բաբաջանյանն է
     Շուշաննա Թովմասյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է մի գրառում, որը «Դժվար Ապրուստ» հեռուստասերիալի ավարտվելու մասին է: Գրառումն այսպիսին է՝
     «Այսօր արդեն կվերջանա ինձ համար ճակատագրական դարձած «Դժվար Ապրուստ» հեռուստասերյալը: Դուք վերջապես կստանաք ձեզ հուզող բոլոր այն հարցերի պատասղանները, որոնք ուղղում էիք ինձ, և ինչքանով դրանք ձեզ կգոհացնեն, դատեք ինքներդ:
     Կարդալով` ձեր ջերմ խոսքերը, բարեմաղթանքներն ու ցանկությունները, որոնցով հեղեղել եք իմ էջը, ինձ անչափ շատ է ուրախացնում: Ձեր խոսքերից զգում եմ, որ չեմ արժանացել հեռուստադիտողի անտարբերությանը:
     Այնքան պարտավորեցնող հոգեվիճակ է ինձ մոտ, և չեմ ամաչի ասել, որ նույնիսկ ձեր հրաժեշտի խոսքերը կարդալիս` հուզվել եմ:
     Շնորհակալությունս եմ հայտնում մի մարդու, ում խորհուրդների, շտկումների շնորհիվ ես կարողացա ինչ-որ չափով հմտանալ ինձ վստահված գործում. խոսքս վերաբերում է տաղանդավոր, բարի, չափազանց կամեցող Աիդա Բաբաջանյանին (թող ինձ ներեն մյուս դերասանները), բայց ես ուզում եմ առանձնացնել հենց իրեն, քանի որ իմ հիշողությունների մեջ առավելագույնս տպավորվել է իր հետ անցկացրած նկարահանումները:
     Եվ հիմա, երբ ես հետ եմ նայում, գալիս եմ մի համոզման, որ այն ամենը ինչ-որ ես վերապրել եմ այս նախագծի շրջանակներում, վստահ կարող եմ ասել` կյանքում ոչինչ պատահական չի լինում…»
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
13725 | 21 | 0
Facebook