Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Ամառային հետաքրքիր զբաղմունք

16:22, Воскресенье, 05 Августа, 2012 года
Ամառային հետաքրքիր զբաղմունք
     Այս ամռան նորաձևությունը զերծ չի մնացել մշտապես ակտուալ աքսեսուարներից, որոնցից մեկը ամենատարբեր կտորներից ծաղիկներն են: Պատկերացրեք, թե որքան յուրօրինակ կլինեն նրանք, եթե ինքներդ պատրաստեք: Իսկ դրա համար անհրաժեշտ պարագաներն են' 2 տարբեր գույների շիֆոն, մատիտ և թուղթ, ասեղ, մկրատ, կտորի գույնի թել, կրակայրիչ, բրոշ, սոսինձ: Վերցնում եք թուղթը, կտրում ծաղկի թերթիկ: Մոտեցնում ենք կտորին և դրա ձևով կտրում կտորը: Անհրաժեշտ է 6 թերթիկ կտրել: Սակայն կտորի մնացորդները մեզ դեռ պետք են գալու, չշտապեք ազատվել դրանցից:

Թերթիկների ծայրերը կրակով մի փոքր այրում ենք, որ հավասարվեն և հետագայում էլ թելերը դուրս չգան: Ծաղկի կենտրոնում պետք է սերմնապարկը լինի, որ տեսքը բնական լինի: Դրա համար մուգ գույնի շիֆոնից կտրում ենք ուղղանկյուն: Մատիտով շրջանակ գծեք վրան և կարմիր թելով կարեք: Թելի ծայրը եթե քաշեք, փոքրիկ պարկ կստացվի, որը պետք է լցնենք ավելորդ շիֆոնով: Երբ կլցնեք շիֆոնը, թելն ավելի ուժեղ քաշեք և ամրացրեք: Գլխիկը կարեք: Վերցրեք նույն գույնի շիֆոնից երկար կտոր, այրեք ծայրերը և կարեք գլխիկի ներքևում: Կտրում ենք ավելորդ կտորն ու պահում կրակի վրա, որպեսզի հարթեցնի այդ հատվածը և տաքացնի, որ թերթիկները հեշտությամբ ամրանան գլխիկին: Առաջին շերտը երեք թերթիկ ամրացրեք: Հետո ևս երեքը և ամրացրեք բրոշին: Ահա թե ինչ ստացվեց:


    
    
    
Քայլ1
Քայլ1
Քայլ 2
Քայլ 2
Քայլ 3
Քայլ 3
Քայլ4
Քայլ4
Քայլ5
Քայլ5
Քայլ6
Քայլ6
Քայլ7
Քայլ7
Քայլ8
Քայլ8
Ահա քայլերի արդյունքը
Ահա քայլերի արդյունքը
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
7122 | 0 | 0
Facebook