Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Եռամսյակային Նորույթները

20:28, Воскресенье, 06 Июля, 2014 года
     Ամառ: Հրաշալի եղանակ, պայծառ գույներ, հիանալի դիմահարդարում, նոր և ամառային տրամադրություն: Իսկ ինչ է պետք մեզ գեղեցիկ ու լավ զգալու համար:
     Մեզ լավ և գեղեցիկ տրամադրություն կպարգևեն Մերի Քեյի հուլիսյան նորույթները: Ինչ եք կարծում կարելի է մեր դիմահարդարումը փոխել և ձեռք բերել ավելի եթերային և ամառային կերպար:
     Իսկ այդ կերպարը ստեղծելու համար մեզ օգնելու են գալիս Մերի Քեյի «Խաղա գույների հետ» հավաքածուի նոր միջոցները: Այս հավաքածուն համալրվել է նոր գունեղ շրթներկներով և երեք գույնի սուրմաներով:
     Շրթներկները ապահովում են մեր շուրթերի գեղեցկությունն ու պայծառությունը: Այս շրթներկները եռաշերտ են՝ շուրթերի փայլ բալզամ և հենց շուրթերի գույնը ապահովող երանգը:
     Սուրմաները արագ չորացող են, ունեն խիտ երանգներ, որոնք նոր կյանք կհաղորդեն Ձեր աչքերին: Բարակ և ճկուն վրձինը թույլ կտա Ձեզ հստակ ընդգծել աչքերը:
     Նոր կյանք և թարմություն են պահանջում նաև մեր ձեռքերը, որոնք միշտ պետք է լինեն խնամված: Մերի Քեյի Թավշյա Ձեռքեր հավաքածուն համալրվել է ևս մեկ բույրով ՝սեխի բույրով: Հավաքածուն ներառում է ՝
     1.Ձեռքերը փափկեցնող միջոց, որը պահպանում է ձեռքերի մաշկի խոնավությունը: Կարող եք քսել ոչ միայն ձեռքերին, այլ նաև մարմնի չոր հատվածներին:
     2.Ձեռքերի սկրաբը մաքրում և թեփուկահանում է մաշկը ՝ ազատելով մահացած բջիջներից:
     3.Ձեռքերի քսուքը ակնթարթորեն խոնավացնում է մաշկը և պահպանում 24-ժամյա խոնավություն անգամ ձոռքերը լվալուց հետո:
     Ամառը լրացնենք նաև թեթև և թարմ բույրերով, որոնք մեզ կպարգևեն Քոթթոն, Օրքիդեյա և Ջոռնի օֆ դրիմս օծանելիքները:
     Իսկ հիմա մեծ ուշադրություն: Մերի Քեյի տեսականու մեջ ավելացել է նոր CC -SPF15 երանգավորող արևապաշտպան քսուք՝ 8 առավելություններով:
     1.Պաշտպանում է մաշկը UVAUVB ճառագայթներից:
     2.Ակնթարթորեն վերականգնում է մաշկի պայծառությունը:
     3.Ապահովում է թեթև ծածկույթ:
     4.Նվազեցնում է կարմրությունը:
     5.Հանգստացնում և խնամում է կորյակավոր մաշկը:
     6.Ապահովում է մաշկի խոնավությունը 10 ժամ շարունակ:
     7.Քողարկում է մակերեսային կնճիռները:
     8.Հզոր հակաօքսիդանտները պաշտպանում են մաշկն ազատ ռադիկալներից:
     Ունի 4 երանգ ՝ բաց, բացից միջին երանգ, միջինից մուգ, մուգ:
     Նորույթներ են նաև Թրու Դիմենշնս շրթներկի Ալ կարմիր գույնը: Մաշկի երանգը գունաբացող մատիտները, որոնք ունեն 3 երանգ ՝ բաց, միջին, մուգ: Սա խորհուրդ է տրվում քսել աչքերի ներքին անկյուններում, քթի արտաքին անկյուններում և ստորին շուրթի տակ: Այտուցված աչքերի դեպքում քսեք այտուցված հատվածի անմիջապես տակ՝ ընդգծելով այտուցի ստվերը: Այնուհետև մատների օգնությամբ տարածեք:
     Նորույթ է նաև ստվերաներկի հիմքը: Ստվերաներկի հիմքն ունի ջրակայուն բանաձև, հեշտությամբ տարածվում է կոպերին և նպաստում է ստվերաներկի պահպանմանը ողջ օրվա ընթացքում: Հարմար է զգայուն աչքեր ունեցողների և ոսպնյակներ կրողների համար: Այս բոլոր միջոցները կօգնեն լինել խնամված և գեղեցիկ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4362 | 0 | 0
Facebook