Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Սև ամպ ծանրամարտի գլխին

20:33, Пятница, 03 Августа, 2012 года
Սև ամպ ծանրամարտի գլխին

Մեզ հայտնի է Օլիմպիական խաղերում չինացիների հաջողության գաղտնիքը, հայտարարել են Արեւելյան ավանդական բժշկության ինստիտուտի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Վլադիմիր Պոտապովը եւ Ռուսաստանի բժշկա-կենսաբանական գործակալության ղեկավար Վլադիմիր Ույբան:

Մասնագետները նշում են, որ չինական համակարգը վերցրել է նախկին ԽՍՀՄ սպորտի օրինակը: Բժիշկները պատմել են չինացիների հաջողության գաղտնիքի մասին:

«Առաջին գործոնը դա առողջ ապրելակերպն է: Այդ համակարգն ապահովում է կյանքի համապատասխան օրինակը՝ շրջակա միջավայրի դերն ու սնունդը: Ճիշտ սնունդը մեծ դեր է կատարում չինացիների օրգանիզմում: Երկրորդ գործոնը դա պաթոլոգիական ծանրաբեռնվածության բացակայությունն է: Այդ մեթոդը պետք է կիրառվի բժշկի կողմից: Ակտիվորեն կիրառվում է ասեղնաբուժությունն ու լարվածության հաղթահարումը ավանդական միջոցներով։ Կիրառվում է օրգանիզմի մաքրումը բջջային մակարդակի վրա։ Իսկ ինչ վերաբերվում է մարզիկների պատրաստման համակարգին, այն վերցված է սովետական համակարգից», - բժիշկների խոսքը փոխանցում է «Gazeta.ru»-ն:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5508 | 1 | 0
Facebook