Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 11 Декабря, 2024 года

Статьи

Բաց նամակ Քաջարանի քաղաքատին

Vladimir
Автор:
Vladimir
00:13, Пятница, 01 Марта, 2013 года
Բաց նամակ Քաջարանի քաղաքատին

Բաց նամակ Քաջարանի քաղաքատին

Պարոն Քաջարանի քաղաքապետ,

Ես չեմ դատում ձեզ, այլ ցավում եմ, որ ձեր հոգին փոքրանում է շագրենու կաշվի պես: Մենք բոլորս Աստծո արարածներն ենք և Բարևն էլ` Աստծունն է: Քաջարանում այդ ոչ թե դուք չցանկացաք ձեր ձեռքը բարձրացնել և Րաֆֆու բարևին բարևով հրաժեշտ տալ, այլ դա Աստծո կամքն էր, որ թույլ չտվեց ձեզ, քանի որ դրանից առաջ խախտեցիք կարևոր մի պատվիրան` սուտ վկայություն տվեցիք և այդ մեղքից ծանրացած նույն ձեռքով խաչակնքվեցիք` շարունակելով փոքրացնել ձեր հոգին:

Մեզ` ժողովրդիս, մնում է աղոթել Աստծուն բոլորիս համար, իսկ ձեզ` ընդունել ձեր մեղքը և ապաշխարել ձեր հոգու փրկության համար:

Մեր ուժը մեր պաշտոնի, աթոռի, ունեցվածքի մեջ չէ, այլ կարողություն ունենալու գիտակցել սեփական մեղքերը և ապաշխարելու` հիշելով, որ առաջինը Քրիստոսի հետ դրախտ մտավ ավազակը:

Մնաք բարով:

Ծնունդով Քաջարանից` Կարինե Հայրապետյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4813 | 0 | 0
Facebook