Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Մշակութային արժեքների կարևորությունը

16:15, Среда, 07 Декабря, 2016 года
Մշակութային արժեքների կարևորությունը

Հյուրընկալեցինք մեր համաքաղաքացի արվեստագետ, հայտնի նկարիչ Հայկ Բարսեղյանին։ Նկարիչը մեծ խանդավառությամբ ընդունեց մեզ, պատմեց որ մանուկ հասակից է նկարել, երկար տարիներ զբաղվել էր մանկավարժությամբ, եղել է Հրազդանի արվեստի դպրոցի հիմնադիրնեից մեկը։ Նկարչի ներշնչանքի աղբյուրը բնությունն է իր բոլոր առանձնահատկություններով, հետո մարդն է իր բնավորությամբ, գախղտնիությամբ։
     Նկարիչը, արվեստագետը իրեն համարում է բազմաժանր նկարիչ։ Հայկ Բարսեղյանը նշեց, որ Հրազդանում կան գեղեցիկ վայրեր, որ պետք է զգալ, տեսնել։
     Խոսելով խնդիրների մասին և արվեստագետը, և մենք տեսանք թե, ինչպիսի պայմաններում է գործում, արարում նկարիչը։ Արվեստանոցը գտնվում է նկուղային տարածքում, նկարները խոնավությունից փչանում են։ Նկարիչը ցավով է խոսում այս իրողության մասին, փաստելով որ բազմաթիվ անգամներ դիմել է պատկան մարմիններին սակայն ապարդյուն։Իրեն չեն հատկացնում տարածք, որպիսի կարողանա փրկել նկարները ոչնչացումից։ Հայտնի է, որ մեր հասարակության համար մեծ դեր ունի մշակույթը, մշակույթի զարգացումը։Չէ որ այս կտավները, կարող են դառնալ հետագա սերնդի հարստությունը։ եկեք պայքարենք այսօր մեր մշակութային արժեքների պահպանման համար։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4737 | 0 | 0
Facebook