Իսրայելում շարունակում է ընթանալ ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը:
Մ20 տարիքային խմբում 77կգ քաշային կարգը ներկայացնող Դավիթ Հովհաննսիյանը անվրեպ կատարեց բոլոր 6 մոտեցումները և դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 141 կգ ծանրաձողը, այնուհետև՝ 145 կգ, իսկ 3-րդ անգամ մոտեցավ 149կգ կշռող ծանրաձողին:
Հրում վարժությունում էլ հայ մարզիկը վստահությամբ հրեց 170 կգ ծանրածողը, իսկ 2-րդ մոտեցմամբ բարձրարձեց 174 կգ՝ արդեն ապահովելով մեդալ, իսկ վերջում, բարձրացնելով 177 կգ ծանրածողը, երկամարտի 326 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն:
Նշենք, որ Դավիթ Հովհաննիսյանի երկամարտի լավագույն արդյունքը 330 կգ էր: